Ноября 18, 2024 | 13:00
Образование
Конкурсы
Cовет попечителей ЕГУ объявляет конкурс на замещение вакантной должности директора Иджеванского филиала ЕГУ
В соответствии с «Положением об избрании директора Иджеванского филиала ЕГУ» Попечительский совет ЕГУ объявляет открытый конкурс на замещение вакантной должности директора Иджеванского филиала ЕГУ.
Մրցույթն անցկացվելու է 2024 թ. դեկտեմբերի 25-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում:
Մրցույթին մասնակցելու համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2024 թ․ դեկտեմբերի 9 է (ներառյալ)։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում կարող է առաջադրվել առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձը:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
ա) դիմում՝ ինքնաառաջադրման դեպքում, իսկ Մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում՝ ստորաբաժանման որոշումը և հավակնորդի գրավոր համաձայնությունը,
բ) լուսանկար,
գ) ինքնակենսագրական/ռեզյումե,
դ) հավակնորդի բարձրագույն կրթության դիպլոմի և գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենները,
ե) հավակնորդի գործունեության ծրագիրը՝ փակ, կնքված փաթեթով, որը բացվում է դիմումների ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո։
«Գ» և «դ» ենթակետերով նախատեսված տեղեկատվությունն անհրաժեշտ է ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ pdf ձևաչափով։
Դիմումները՝ կից փաստաթղթերով, կարող են առձեռն (աշխատանքային օրերին՝ ժամը 9:15-17:00-ն) ներկայացվել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատասենյակ (ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 508 սենյակ) կամ դրանք ուղարկել board@ysu.am էլհասցեին:
Իջևանի մասնաճյուղի տնօրենը պարտավոր է ապահովել մասնաճյուղի կրթական և գիտահետազոտական գործունեության շարունակական զարգացումը, ուսանողներին մատուցվող կրթական ծառայությունների որակի բարձրացումը, նպաստել ԵՊՀ մյուս ֆակուլտետների, ստորաբաժանումների ու մարզի ուսումնական հաստատությունների հետ համագործակցության ապահովմանը, սահմանված կարգով կազմակերպել մասնաճյուղի մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսների արհեստավարժ կառավարումը, իրականացնել տնօրենի՝ ներքին իրավական ակտերով և պաշտոնի անձնագրով նախատեսված այլ լիազորություններ: