Ноября 22, 2024 | 11:00
Исследовательская работа
Студенческий
Студенческая жизнь
«Научные исследования – основа профессионального роста студента». Нане Ордян
Стремление получить профессиональные знания, проявить себя лучшим образом и желание стать опытным специалистом привело Нане Ордян на факультет экономики и менеджмента ЕГУ. Параллельно с учебой она выполняет научно-исследовательскую работу и изучает фондовый рынок.
Նանեն ներգրավված է ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության աշխատանքներում (ՈՒԳԸ) և արդեն հասցրել է գրանցել կարևոր հաջողություններ՝ մասնագիտանալով տնտեսագիտական տարբեր ուղղությունների ուսումնասիրության մեջ։
ԵՊՀ-ն՝ մասնագիտական ճանապարհի ձևավորման հիմնասյուն
Ընդունվելու հենց առաջին օրերից էլ մեր դասախոսները մեզ ոգեշնչել են, տվել անհրաժեշտ գիտելիքներ, ծանոթացրել գիտահետազոտական աշխատանքներ կատարելու հետաքրքրությանն ու հմտություններին։ Բնականաբար, գիտելիքը և այն կիրառելու, զարգացնելու հմտություններն ու հնարավորությունները մեծ նշանակություն ունեն յուրաքանչյուր համալսարանականի համար։ Կարծում եմ, որ ամենակարևոր ձեռքբերումը ամուր, ջերմ ու արդյունավետ կապերի հաստատումն է իմ և իմ ուսանող ընկերների, պրոֆեսորադասախոսական կազմի միջև։ Մեր դասախոսները ոչ միայն գիտելիք են փոխանցում, այլև մեզ ուղղորդում և աջակցում են բոլոր հարցերում:
Գիտական ուսումնասիրություններն ու մրցույթները՝ ուսանողի ձեռքբերումների հնարավորություն
Երբ 2-րդ կուրսում դարձա ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ, սկսեցի կուրսընկերոջս՝ Զինա Ղազարյանի հետ աշխատել գիտական հոդված գրելու ուղղությամբ, որի գիտական ղեկավարն էր Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Արամ Առաքելյանը։ «Ածխածնի երկօքսիդի արտանետումների տարածաշրջանային վերլուծություն» խորագրով հոդվածը, որի ուղղությամբ մեծ սիրով ենք աշխատել և մեծ ջանքեր ներդրել, տպագրվելու է գիտական պարբերականում։ Այս հոդվածը ներկայացրել եմ «Բազմաչափ վիճակագրական վերլուծություն, էկոնոմետրիկա և իրական գործընթացների մոդելավորում» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ։
Վերջերս մասնակցել եմ «Հայաստանը ԵԱՏՄ-ում» մրցույթին, որտեղ ինձ հաջողվեց զբաղեցնել 3-րդ մրցանակային տեղը։ Մրցույթին մասնակցելու համար ինձ օգնեցին համալսարանում ստացած գիտելիքներս, հատկապես «Միջազգային տնտեսություն» և «Էկոնոմետրիկա» առարկայից։ Հետազոտելով ժամանակային շարքերը՝ որոշեցի գնահատել ինտեգրացիոն քաղաքականության արդյունքները։ Հետազոտական աշխատանքի կատարումը հետաքրքիր փորձառություն էր․ իմ աշխատանքում ներկայացրել եմ մակրոտնտեսական ցուցանիշների ժամանակային շարքերի ուսումնասիրության արդյունքում տնտեսական ինտեգրացիոն քաղաքականության ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա։ Մրցույթի նպատակն էր գիտահետազոտական աշխատանքի միջոցով բարձրացնել ուսանողների շրջանում թեմայի շուրջ տեղեկացվածության մակարդակը։
Ես միշտ էլ հետաքրքրվել եմ տարաբնույթ մրցույթներով և միջոցառումներով, քանի որ դրանց մասնակցությունը հմտությունների ձեռքբերման, ընկերական հարաբերությունների հաստատման, ոլորտի մասնագետների կարծիքները և մեկնաբանությունները լսելու հնարավորություններ է ընձեռում։
Մասնագիտական աճի նոր հորիզոններ
Հետաքրքրված եմ արժեթղթերի շուկայով և ցանկանում եմ ոլորտի ուսումնասիրությունս համատեղել գիտահետազոտական աշխատանքներ կատարելու հետ։ Ուսումնասիրում եմ տնտեսագիտության ավանդական և համեմատաբար նոր ճյուղերը, որոնք կդառնան պարարտ հող նոր աշխատանքների կատարման և նոր գաղափարների ստեղծման համար։
Նանեն պատրաստվում է կատարել ուսումնասիրություններ, որոնք թույլ կտան առավել խորությամբ ուսումնասիրել տնտեսագիտության ոլորտները, որոնց ուղղությամբ ցանկանում է մասնագիտանալ: Նա վստահ է, որ պատրաստ է շարունակելու այս հետաքրքիր ճանապարհը, որը ուղենշում է Երևանի պետական համալսարանը՝ ստեղծելով պայմաններ մասնագիտական աճի և զարգացման համար: