ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները Թուրքմենստանում կայացած Քիմիայի միջազգային 3-րդ օլիմպիադայում նվաճել են 2 արծաթե մեդալ:
Քիմիայի միջազգային 3-րդ օլիմպիադային մասնակցել են շուրջ 220 ուսանողներ աշխարհի 23 համալսարաններից (Ռուսաստանի Դաշնություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Ռումինիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Թուրքիա, Բելառուսիա, Ղազախստան, Հայաստան, Տաջիկստան, Ադրբեջան և Ուզբեկստան)։
Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող թիմում ընդգրկված էին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի «Քիմիա» բակալավրի կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանող Արտավազդ Արաբաչյանը, 3-րդ կուրսի ուսանող Հայկ Աղեկյանը, 4-րդ կուրսի ուսանողներ Մարիամ Հարությունյանը և Անահիտ Ջիլիկյանը։
Երևանի պետական համալսարանի թիմը, չնայած օլիմպիադայի բարդությանը, գրանցել է բարձր արդյունքներ։ Հայկ Աղեկյանը և Արտավազդ Արաբաչյանը արժանացել են արծաթե մեդալների, իսկ Մարիամ Հարությունյանը և Անահիտ Ջիլիկյանը գրանցել են բավական բարձր ցուցանիշներ՝ ստանալով մասնակցության հավաստագիր։
Նշենք, որ թիմի ղեկավարն էր Ֆիզիկական և կոլոիդ քիմիայի ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Լիանա Գաբրիելյանը։