Декабря 16, 2024 | 16:50
Партнеры
Образовательные программы
Международное сотрудничество
Сотрудничество между ЕГУ и Национальной академией модернизации Китая закреплено меморандумом
Сегодня между ЕГУ и Национальной академией модернизации Китая был подписан меморандум о взаимопонимании с целью развития академического и научного сотрудничества между двумя вузами.
Դեռևս հոկտեմբերին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովն աշխատանքային այցով Չինաստանում էին, որտեղ ունեցել են մի շարք հանդիպումներ՝ ուղղված ԵՊՀ-ի և չինացի գործընկերների միջև առկա համագործակցության խորացմանն ու նոր կապերի ամրապնդմանը:
Այցի շրջանակում Հ. Հովհաննիսյանը և Ալ. Մարգարովը հանդիպել էին Չինաստանի արդիականացման ազգային ակադեմիայի տնօրենի հետ, քննարկել փոխգործակցության հնարավորություններ և ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ։
Այսօր ստորագրված հուշագրի շրջանակում նախատեսվում է խթանել երկու հաստատությունների միջև համատեղ հետազոտությունների և կրթական ծրագրերի իրականացումը՝ նպաստելով գիտական ներուժի զարգացմանը և միջազգային կապերի ամրապնդմանը:
Բացի դրանից՝ կողմերը պայմանավորվել են աջակցել համատեղ, այդ թվում՝ հետազոտողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրագործմանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գործունեությունը կյանքի կոչելու նպատակով համախմբել ռեսուրսները, համատեղ կազմակերպել գիտաժողովներ, սեմինարներ ու քննարկումներ, ինչպես նաև իրականացնել համատեղ հետազոտական նախագծեր։
Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցությունը կնպաստի ինչպես երկու կառույցների, այնպես էլ հայ-չինական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը։