Декабря 24, 2024 | 11:00
Наука
Образование
Студенческая жизнь
Новые возможности для развития навыков критического мышления и медиаграмотности в ЕГУ
Ереванский государственный университет придаёт особое значение развитию критического мышления и медиаграмотности студентов, сочетая требования современного образования и передовой мировой опыт. С этой целью в университете введены междисциплинарные курсы, направленные на углубление знаний и повышение квалификации в вышеперечисленных областях.
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Քննադատական մտածողություն» դասընթացը նախատեսված էր դասախոսների և վարչական աշխատողների համար, իսկ «Մեդիագրագիտություն» դասընթացը՝ ուսանողների համար։
Նոր մոտեցումներ՝ միտված քննադատական մտածողությունը զարգացնելուն
«Քննադատական մտածողություն» դասընթացը մշակել են ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր Սերոբ Խաչատրյանն ու եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերեն լեզվի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը։ Նրանք համատեղ աշխատել են՝ ստեղծելով նոր մոտեցումներ, որոնք կնպաստեն քննադատական մտածողության զարգացմանը:
Հայաստանում և առհասարակ ամբողջ աշխարհում կատարված բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ քննադատական մտածողությունը կարևոր հմտություն է մասնագիտական բոլոր ոլորտներում առաջընթաց ապահովելու համար:
Լիլիթ Սարգսյանը, կարևորելով քննադատական մտածողությունը, նշում է, որ արհեստական բանականության աճը և տեղեկատվության հոսքի արագությունը ավելի են ընդգծում քննադատական մտածողություն ունենալու անհրաժեշտությունը։
«Այս հմտությունը հատկապես կարևոր է ժամանակակից աշխարհում, որտեղ տեղեկատվության ծավալը հաճախ գերազանցում է մարդու մշակման կարողությունները։ Քննադատական մտածողությունը ոչ միայն հնարավորություն է տալիս խորապես վերլուծելու և գնահատելու տեղեկատվությունը, այլև օգնում է տարբերել փաստերը ենթադրություններից, բացահայտել սխալ տրամաբանություններն ու մանիպուլյացիաները։ Այս հմտությունը նպաստում է նաև խնդիրներն արդյունավետ լուծելուն, ռազմավարական որոշումներ կայացնելուն և նորարար գաղափարներ մշակելուն՝ հիմնվելով ճշգրիտ ու ստուգված տեղեկատվության վրա։ Այն հնարավորություն է տալիս զարգացնելու ինքնուրույնության և պատասխանատվության զգացում՝ անհատական ու խմբային մակարդակներում հաջողության հասնելու համար»,- ընդգծում է նա։
Մեդիագրագիտությունը՝ տեղեկատվական մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու կարևոր գործիք
Մեդիագրագիտությունը ժամանակակից կրթության կարևոր բաղադրիչներից մեկն է, որն օգնում է ուսանողներին նավարկել տեղեկատվական հոսքերի մեջ։ Դասընթացի հիմնական նպատակներն են ուսանողներին ծանոթացնել տեղեկատվական դարաշրջանի առանձնահատկություններին, զարգացնել տեղեկատվության հավաստիության ստուգման և մանիպուլյացիաների կանխարգելման հմտություններ, ինչպես նաև սովորեցնել փաստերի ստուգման գործիքների կիրառումը։ Դասընթացի կառուցվածքը ներառում է տեսական և գործնական մասեր։ Տեսական հատվածում ուսանողները ուսումնասիրում են մեդիաոլորտի հիմնական մարտահրավերները, տեղեկատվական աղբյուրների վերլուծությունը, ինչպես նաև մեդիամանիպուլյացիոն տեխնիկաների բացահայտման մեթոդները։
Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դոցենտ Զարուհի Սարգսյանը դասընթացի բանախոսներից է։ Նա նշում է, որ մեդիագրագիտությունը այսօր առկա տեխնոլոգիական և տեղեկատվական մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու կարևոր գործիք է։ Մասնագետը շեշտում է, որ այս դասընթացը հնարավորություն է տալիս ուսանողներին դառնալու ավելի ուշադիր մեդիասպառողներ, որոնք կարող են տարբերել փաստերը ենթադրություններից և ճիշտ գնահատել տեղեկատվության աղբյուրները։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Գարիկ Հարությունյանի ղեկավարությամբ գործնական մասում ուսանողները ձեռք են բերում փաստերի ստուգման գործիքների կիրառման հմտություններ։ Յուրաքանչյուր ուսանող հնարավորություն է ստանում համակարգչային աշխատանքների միջոցով փորձարկելու և գնահատելու տեղեկատվության հավաստիությունը։ Այս դասընթացը նպաստում է մեդիահոսքերում կողմնորոշվելու կարողությունների զարգացմանը, ինչպես նաև խթանում է ինքնուրույնությունը և պատասխանատվությունը։
Ոլորտի փորձագետների մասնագիտական ներուժի միավորումը՝ ի նպաստ դասընթացի արդյունավետության
Մեդիագրագիտության դասընթացի մշակումը հնարավոր է դարձել տարբեր ֆակուլտետների համագործակցության շնորհիվ։ Այն միավորում է Ժուռնալիստիկայի, Սոցիոլոգիայի, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետների մասնագետների փորձը։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի փորձագետները ներկայացնում են մեդիայի ազդեցության առանձնահատկությունները, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փորձագետները՝ մտածողության կառուցվածքային և հոգեբանական կողմերը, իսկ Սոցիոլոգիայի ֆակուլտետինը՝ տեղեկատվության սոցիալական ազդեցությունները։
Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալու բազմակողմանի գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից մեդիամիջավայրում արդյունավետ գործելու համար։
Քննադատական մտածողության և մեդիագրագիտության դասընթացները ոչ միայն նպաստում են ուսանողների ինտելեկտուալ աճին, այլև ապահովում են նրանց պաշտպանվածությունը տեղեկատվական մանիպուլյացիաներից։ Այս հմտությունները կարևոր են հասարակական կյանքի որակի բարձրացման, մասնագիտական ոլորտներում մրցունակ լինելու, ինչպես նաև տեղեկատվական աղմուկի մեջ ճիշտ որոշումներ կայացնելու համար։
ԵՊՀ-ն շարունակաբար կատարելագործում է իր ուսումնական ծրագրերը՝ համահունչ դարձնելով ժամանակակից պահանջներին։ Քննադատական մտածողության և մեդիագրագիտության դասընթացները միտված են ուսանողների պատրաստվածությունը բարձրացնելուն՝ դարձնելով նրանց առավել գրագետ, վստահելի և պատրաստ՝ դիմակայելու տեղեկատվական հասարակության մարտահրավերներին։