Января 17, 2025 | 14:04
Наука
Партнеры
Международное сотрудничество
Шаг за шагом к цели. На пути к созданию национального центра кибербезопасности в Армении
13-14 января в рамках проекта «Cyber4AM» в Ереване прошел семинар, главным гостем которого стал Дэвид Гудман - директор и старший эксперт ассоциации «Trust in Digital Life» (TDL). Мероприятие объединило представителей ведущих университетов и технологического сектора Армении для обсуждения концепции создания национального центра кибербезопасности в Армении.
Աշխատաժողովի առաջին օրը նվիրված էր կիբերանվտանգության ազգային կենտրոնների (NCC) ստեղծման եվրոպական փորձի ուսումնասիրությանը: Դավիդ Գուդմենը ներկայացրել է, թե ինչպես են Եվրոպայի տարբեր երկրներում ստեղծվում և զարգանում այդպիսի կենտրոնները` անդրադառնալով միջազգային համագործակցության կարևորությանը և ԵՄ-ի հետ համագործակցության հնարավորություններին: Այս քննարկումներից հետո մասնակիցները վերլուծել են Հայաստանում կիբերանվտանգության առկա մարտահրավերները՝ ուրվագծելով ոլորտի զարգացման առաջնահերթություններն ու փոխադարձ ակնկալիքները:
Երկրորդ օրը քննարկվել են օրենսդրական խնդիրները, մշակվել է Հայաստանում կիբերանվտանգության ազգային կենտրոնի ստեղծման ճանապարհային քարտեզը: Մասնակիցները ներկայացրել են իրենց գաղափարները և առաջարկները՝ մշակելով գործողությունների միավորված տեսլական:
Միջոցառմանը ներկա են եղել Երևանի պետական, Հայաստանում ֆրանսիական («Cyber4AM» նախագծի համակարգող), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայաստանի ամերիկյան, Եվրասիա միջազգային, Հայաստանի եվրոպական համալսարանների, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտի առաջատար կառույցների՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ISAA) և Առաջադեմ տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ներկայացուցիչները: Այսօրինակ լայն համագործակցությունը՝ հիմնված ձեռնարկությունների փորձի և ակադեմիական ներուժի վրա, մեծացնում է կիբերանվտանգության ոլորտի բարեփոխումների արդյունավետությունը Հայաստանում:
Երևանի պետական համալսարանից աշխատաժողովին մասնակցել են Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ինչպես նաև Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսներ Նարինե Մարտիրոսյանը և Սուրեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ «Cyber4AM» նախագծի շրջանակում մինչ այս տեղի են ունեցել մի շարք այլ կարևոր միջոցառումներ և այցեր: 2024 թ. նոյեմբերին հայկական համալսարանների պատվիրակությունը մասնակցել է Բրյուսելում կազմակերպված «CONVERGENCE 2024» կոնֆերանսին, որտեղ քննարկվել են Եվրոպական միության կիբերանվտանգության առաջնահերթությունները և Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները: Ավելին, դեկտեմբերի 2-3-ը Պիրեյոսի պետական համալսարանում (Հունաստան) տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են հայկական և եվրոպական բուհերի միջև համագործակցության ձևաչափերը՝ ուղղված կիբերանվտանգության կարողությունների զարգացման ծրագրի իրականացմանը: ԵՊՀ-ից աշխատանքային այցերին մասնակցել է Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Նարինե Մարտիրոսյանը:
Այսօրինակ լայնամասշտաբ միջոցառումները և միջազգային համագործակցությունը կարևոր քայլեր են Հայաստանում կիբերանվտանգության ոլորտում կրթության, հետազոտության զարգացման և ԵՄ-ի հետ գործընկերության ամրապնդման հարցում: