Февраля 19, 2025 | 15:50
Наука
Исследовательская работа
Международное сотрудничество
Институт фармации в сотрудничестве с ведущими исследовательскими центрами будет разрабатывать новые подходы в борьбе с раком
Институт фармации ЕГУ в сотрудничестве с ведущими исследовательскими институтами ряда стран проведет научные исследования, направленные на повышение эффективности лечения рака. Исследования будут проводиться в рамках гранта, предоставленного Европейской комиссией.

Ֆարմացիայի ինստիտուտը՝ որպես շահառու անդամ, ընդգրկվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորված «Հորիզոն Եվրոպա» Մարի Սկլոդովսկա-Կյուրի անձնակազմի փոխանակումներ (MSCA Staff Exchanges) ծրագրի «Պուրինի de novo բիոսինթեզի խախտում քաղցկեղի դեմ պայքարելու համար՝ մոլեկուլներից դեպի բջիջներ և in vivo ուսումնասիրություններ (PurHumanDrome)» («Disrupting purine de novo biosynthesis to fight cancer - from molecules to cells to in vivo studies») թեմայով դրամաշնորհի շրջանակում կատարվող հետազոտական աշխատանքներում։
Դրամաշնորհի շրջանակում ֆինանսավորվել են երեք մայրցամաքների հինգ տարբեր երկրների (Հայաստան, Լեհաստան, Իտալիա, ԱՄՆ և Ավստրալիա) հետազոտական ինստիտուտներ և համալսարաններ։ Երևանի պետական համալսարանը, Օպոլեի համալսարանը (Լեհաստան), Նեապոլի ազգային հետազոտությունների խորհրդի կենսակառուցվածքների և կենսապատկերների ինստիտուտը (Իտալիա) դրամաշնորհի շահառու անդամներ են, իսկ Ափամերձ Կարոլինայի համալսարանը (ԱՄՆ) և Մելբուրնի թագավորական տեխնոլոգիական համալսարանը (Ավստրալիա) դրամաշնորհի ասոցիացված գործընկերներ են:
Հետազոտության նպատակն է ընդլայնել և խորացնել առողջ և քաղցկեղային բջիջներում պուրինային de novo կենսասինթետիկ ուղու մասին գիտելիքները և բարելավել քաղցկեղի բուժումը՝ արգելակելով ATIC (5-ամինոիմիդազոլ-4-կարբօքսամիդ ռիբոնուկլեոտիս տրանսֆորմիլազ/ինոզին 5'-մոնոֆոսֆատ ցիկլոհիդրոլազ) ֆերմենտի հոմո-դիմերացման գործընթացը։ ATIC ֆերմենտը կատալիզում է պուրինային de novo կենսասինթետիկ ուղու վերջին երկու փուլերը, որոնք շատ ինտենսիվ են ընթանում ուռուցքի զարգացմանը բնորոշ բջիջների անվերահսկելի բաժանման ժամանակ։ Նախագծի շրջանակում կմշակվեն թերապևտիկ պոտենցիալով նոր պապտիդոմիմետիկ միացություններ։
Այս միջգիտակարգային նախագծի շրջանակում հետազոտությունները կատարվելու են կենսաինֆորմատիկայի, կենսաբանության, օրգանական քիմիայի, կենսաֆիզիկայի և բժշկության/առողջապահության բնագավառներում մասնագիտացված, միմյանց փոխլրացնող գիտական խմբերում: Սա ապահովելու է նախագծի հաջողությունը՝ նպաստելով մարդկության առջև ծառացած ամենամեծ խնդիրներից մեկի՝ քաղցկեղի դեմ պայքարում նոր մոտեցումների ներդրմանը։
Վերոնշյալ դրամաշնորհը մեկնարկել է 2024 թ. նոյեմբերի 1-ին և կտևի 48 ամիս։
Նախագծի իրականացման 48 ամիսների ընթացքում նախատեսվում են փոխադարձ գործուղումներ։
Մելբուրնի թագավորական տեխնոլոգիական համալսարանում կատարվելու են համակարգչային հետազոտություններ ATIC ֆերմենտի նոր արգելակիչներ նախագծելու նպատակով։
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում սինթեզվելու են պեպտիդների նմանակներ՝ որպես ATIC ֆերմենտի պոտենիցալ արգելակիչներ։
Նեապոլի ազգային հետազոտությունների խորհրդի կենսակառուցվածքների և կենսապատկերների ինստիտուտում կատարվելու են կենսաբժշկական կարևոր թիրախների հետ նոր սինթեզված միացությունների կապվելու հնարավորությունների սպեկտրոսկոպիական ուսումնասիրություններ։
Օպոլեի համալսարանում կատարվելու են մոդելային նորմալ բջջիջների և ընտրված քաղցկեղային գծերի վրա սինթեզված միացությունների ցիտոտոքսիկության որոշում և ATIC ֆերմենտի ու ATIC դիմերի հետ սինթեզված միացությունների փոխազդեցության ուսումնասիրություններ։
Ափամերձ Կարոլինայի համալսարանում կատարվելու են սինթեզված կացությունների in vivo հետազոտություններ Drosophila melanogaster պտղաճանճերի վրա։
Այս ծրագրի ամենակարևոր և չափելի նպատակն է նաև գործընկեր կազմակերպությունների միջև համագործակցության ամրապնդումը և ծրագրում ընդգրկված անհատ գիտնականների զարգացումը, որոնք հնարավորություն են ունենալու ձեռք բերելու նոր գիտելիքներ և փափուկ հմտություններ փոխադարձ գործուղումների և համատեղ հանդիպումների ընթացքում: