Марта 27, 2025 | 15:59
Наука
Конференции
Образование
Ежегодная конференция Научно-исследовательского института биологии ЕГУ — площадка для подведения научных итогов
27–28 марта в Научно-исследовательском институте биологии ЕГУ проходит ежегодная двухдневная научная конференция, которая объединяет ведущих учёных, экспертов, а также молодых исследователей в данной области и представляет результаты научно-исследовательских работ, проведенных за последние годы. Эта конференция, проводимая уже во второй раз, является уникальной площадкой для приобщения к инновациям в указанной области.

Գիտական հետազոտությունների ամփոփ ներկայացում
«Գիտաժողովը հիանալի հնարավորություն է ոլորտի մասնագետների համար՝ ներկայացնելու իրենց հետազոտական աշխատանքները և քննարկելու նորագույն գիտական ձեռքբերումները»,– նշեց Կարեն Թռչունյանը։

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ամբիոնի վարիչներ, գիտաշխատողներ և դասախոսներ՝ ներկայացնելով տարբեր լաբորատորիաներում կատարված հետազոտություններն ու դրանց արդյունքները։ Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի, Մարդու և կենդանիների ինտեգրատիվ և հարմարողական ֆիզիոլոգիայի և այլ լաբորատորիաների հետազոտողները, ներկայացնելով իրենց ուսումնասիրությունների արդյունքները, ընդգծեցին դրանց գիտական ու գործնական կարևորությունը։
Ներկայացված գիտական աշխատանքներն առանձնահատուկ են իրենց արդիական ու կիրառական նշանակությամբ։ «Ֆիզիկաքիմիական գործընթացները ՀՀ ավանդական գինեգործության մեջ և դրա ազդեցությունը գինու ֆերմենտացման և հնեցման գործընթացում», «Covid-19-ի ազդեցությունը ծայրամասային արյան և սրտի ցուցանիշների վրա» և այլ արդիական թեմաներով ուսումնասիրություններում հետազոտողները շոշափել են հրատապ խնդիրներ և առաջ քաշել լուծումներ։ Ներկայացվող թեմաներն ընդգրկում են լայնածավալ հետազոտություններ, որոնք տարիների ընթացքում հանգում են նորարարական և կարևոր գիտական արդյունքների։
Երիտասարդ գիտնականների ներգրավվածություն
«Երիտասարդ հետազոտողների համար այս գիտաժողովը ոչ միայն նոր գիտելիքներ ստանալու, այլև գիտական համայնքի աշխատանքներում ներգրավվելու, ոլորտի լավագույն մասնագետների հետ ծանոթանալու, ինչպես նաև գիտական քննարկումների մշակույթը յուրացնելու հնարավորություն է»,– ընդգծեց Կարեն Թռչունյանը՝ հավելելով, որ նմանօրինակ նախաձեռնությունները խթանում են հետազոտական մտածողությունը և գիտական փորձի փոխանցումը նոր սերունդներին։

Փորձառությունը՝ արդյունավետության հիմք
Գիտաժողովի կազմակերպումը անցավ առանց խոչընդոտների, ինչը վկայում է նախորդ տարվա փորձի և հստակ ձևավորված ծրագրի արդյունավետության մասին։
«Եթե դու պատկերացնում ես, թե ինչ ես ուզում, ապա իրագործելու համար ոչինչ չի կարող խանգարել»,– նշեց Կարեն Թռչունյանը՝ ընդգծելով նմանօրինակ գիտական միջոցառումների կարևորությունը ոլորտի զարգացման համար։
Այս ձևաչափով գիտաժողովների անցկացումը նպաստում է Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտական գործունեության հանրայնացմանը և ոլորտի առաջընթացին՝ ամրապնդելով համագործակցությունը փորձառու և երիտասարդ մասնագետների միջև։