Исследования по разработке безотходного метода опреснения молочной сыворотки и качественного определения ценных соединений Երևանի պետական համալսարանի և ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի հետազոտողները, համագործակցելով միմյանց հետ, ուսումնասիրել են կաթի շիճուկից լակտոզի ու լակտուլոզի ստացման արդյունավետ մեթոդը և հետազոտության արդյունքները հրապարակել միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական հանդեսում։
Мероприятие в ЕГУ, посвященное Международному дню родного языка Համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների մասնակցությամբ և ուսուցիչներ Մերի Հովհաննիսյանի ու Լուիզա Մելքոնյանի նախաձեռնությամբ անցկացվեց դաս-միջոցառում՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան։
Мониторинговая делегация провела экскурсию по ЕГУ Համաշխարհային բանկի և «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են ԵՊՀ և ծանոթացել Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական ու Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնների գործունեության ուղղություններին, իրականացվող ծրագրերին ու հետազոտական նախագծերին։
Международное сотрудничество ЕГУ – возможность продолжить образование за рубежом ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի գործակցության շրջանակում Արևելագիտության ֆակուլտետի «Արաբագիտություն» կրթական ծրագրի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Լաուրա Սեկոյանը կրթությունը շարունակում է Քուվեյթի համալսարանում: Արտերկրում կրթությունը շարունակելու, ԵՊՀ-ում ստացած գիտելիքները կիրառելու, ամրապնդելու և զարգացնելու մասին մեզ հետ զրույցում ներկայացրեց ուսանողը:
Лекция Посла Туркменистана в ЕГУ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում կայացավ Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովի դասախոսությունը՝ նվիրված թուրքմեն մեծ բանաստեղծ և մտածող Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին և Թուրքմենստանի արտաքին քաղաքականության հիմնահարցերին:
«Восприятие Арцаха в западных СМИ».: лекция в ЕГУ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հրավերով ԵՊՀ այցելեց գերմանացի մեդիափորձագետ, լրագրող Այկե Քրիստիան Պետերինգը և «Արցախի մասին պատկերացումներն արևմտյան լրատվամիջոցներում» խորագրով դասախոսություն կարդաց՝ ներկայացնելով թեմայի շուրջ կատարած իր ուսումնասիրության արդյունքները:
Новые перспективы сотрудничества армянской и российской школ востоковедения ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. փետրվարի 4-12-ը աշխատանքային այցով ՌԴ-ում էր։ Ռուսաստանյան արևելագիտական կենտրոնների հետ համագործակցության կապերը վերականգնելու և զարգացման նոր հեռանկարներ ուրվագծելու նպատակով Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի գիտակրթական հաստատությունների պատասխանատուների հետ անցկացվեցին մի շարք հանդիպումներ, ձեռք բերվեցին գիտակրթական բնագավառին առնչվող պայմանավորվածություններ։
Встреча, посвященная изучению исторического пути армян диаспоры на Ближнем Востоке в ЕГУ ԵՊՀ է այցելել Հայկազյան համալսարանի (Բեյրութ) նախագահ, դոկտոր Փոլ Հայդոսթյանը և Պատմության ֆակուլտետում ներկայացրել «Խոհեր եւ քաղուածքներ Մերձաւոր Արեւելքի հայ օճախներու հարիւրամեակներու առթիւ» խորագրով դասախոսություն։
Подписан меморандум о взаимопонимании по развитию предпринимательских способностей студентов, аспирантов и научных работников Երևանի պետական համալսարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ նախաձեռնությամբ մեկնարկելու «Սոցիալական ձեռներեցության ինկուբացիոն» ծրագիրը։
Партнерские связи между ЕГУ и Кембриджским университетом укрепляются Քեմբրիջի համալսարանի դոցենտ, պարսից լեզվի և գրականության բաժնի վարիչ, բ.գ.թ. Մահբոդ Ղաֆֆարիի հետ զրուցել ենք ԵՊՀ-ի հետ համագործակցության պատմության և առաջիկա ծրագրերի մասին՝ անդրադառնալով ԵՊՀ-ի և արտասահմանյան բուհերի միջև գործընկերային կապերի ամրապնդման կարևորությանը: