ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «Learn to teach» («Բանախոսում են ուսանողները») ծրագրի նպատակն է՝ ուսանողներին ներկայացնել դասավանդման հմտությունները, տարիքային-հոգեբանական առանձնահատկությունները, որպեսզի ձևավորվի այն կայուն խումբը, որը հետագայում պրոֆեսիոնալ մակարդակով կիրականացնի իրազեկումներ ՀՀ դպրոցներում։
«ԵՎՐԱՏԵՍԻԼ 2022» ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՌՈԶԱ ԼԻՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ Այսօր ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինի հետ:
ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ Ֆակուլտետի ՈՒԽ-ն կազմակերպել էր Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառում՝ նպատակ ունենալով ուսանողներին մանրամասն ներկայացնելու ազգային-եկեղեցական տոնը, ծիսական ուտեստներն ու արարողակարգը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԵՊՀ ուսանողները մասնակցեցին ««Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և հաճախորդների փոխհարաբերությունների կառուցման մեխանիզմները» խորագրով դասընթացին, որի ավարտին ստացան հավաստագրեր:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՓՐԿՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶ» ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի կազմակերպած կինոդիտմանը ներկա էին ֆիլմի սցենարի հեղինակը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի մարքեթինգի պատասխանատուն, ուսանողներ, դասախոսներ և այլք:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ԱՅՑԵԼԵՑ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ «Իրավական իրազեկում մարզերում» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Մովսես և Այգեձոր գյուղերի դպրոցների ավագ դասարանների աշակերտներին ներկայացվեցին Երևանի պետական համալսարանում կրթություն ստանալու առավելությունները և ուսումնական գործընթացը։
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՊՐՈՖԵՍՈՐ ԿԱՐԵԼ ԿԱՏՈՎՍԿԻԻՆ Չեխիայի Բրնոյի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Կարել Կատովսկին ֆիզիկայի ֆակուլտետի դասախոսներին, գիտաշխատողներին և ասպիրանտներին ծանոթացրեց Բրնոյի տեխնոլոգիական համալսարանում կատարվող աշխատանքներին:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԼԻԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՐԴՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ Ֆրանսիայի Լիլի համալսարանի երկրաբան, պրոֆեսոր Տարիել Դանիելյանը աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում քառօրյա դասախոսությունների շարք է անցկացնում` համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողների համար:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Քննարկման հրավիրյալ բանախոսներն էին պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, տնտ. գիտ. թեկն., դոցենտ Կառլեն Խաչատրյանը և իրավ. գիտ. թեկն. Լևոն Գևորգյանը:
«ՎԻԼԼԵՄ Ս. ՎԻՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺ» ԱՌՑԱՆՑ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել է Վիեննայում կայացած «Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» 29-րդ դատախաղ-մրցույթին: