ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼՈՒ Է ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ ՍՆՆԴԱՅԻՆ ՇՂԹԱՅԻ ՎՐԱ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Պեստիցիդների կուտակումը և դրանց ազդեցությունը լեռնատափաստանային էկոհամակարգերի կենսաբազմազանության վրա» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնը:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԻՄ ՍԵՐՆ Է, ԱՅՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍՐԲԱՎԱՅՐ Է, ՈՐՏԵՂ ՄԵԾԱՑԵԼ ԵՄ». ԵՊՀ Լ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՐԽԻՎԻ ՎԱՐԻՉ, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏ ՆԵԼԼԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ Նելլի Գևորգյանը վերջերս հոբելյան էր տոնում. նա մի ամբողջ կյանք է անցկացրել համալսարանում՝ մոտ 54 տարի: Տիկին Գևորգյանը նաև ստեղծագործում է. տարիներ շարունակ նա կոլաժների անհատական ցուցահանդեսներ է կազմակերպել:
ՀՀ-ՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ «Erasmus+» կարողությունների զարգացման ծրագրի «Armdoct» նախագծի շրջանակում ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի (ասպիրանտուրա) բարեփոխումների հայեցակարգի» իրավական փաստաթղթերի մշակման և վերամշակման աշխատանքային խմբերի հանդիպումը:
«ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՄԵՋ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ».ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի և PR դպրոցի ուսանողների, ինչպես նաև PR ոլորտի առաջատար մասնագետների համար «Մոռացությունը հաղորդակցության մեջ» խորագրով առցանց դասախոսություն վարեց գերմանացի հաղորդակցության հայտնի մասնագետ, բազմաթիվ գրքերի հեղինակ, հրապարակախոս, PR խորհրդատու և ճառագիր (Speechwriter) Վազրիկ Բազիլը։
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐԵԳ ԴԱՆԱԳՈՒԼՅԱՆԸ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում «Սպառազինությունների վերահսկման պայմանագրերի ստուգում միջուկային ռեզոնանսների միջոցով» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՅՑԵՐԸ ԴՊՐՈՑՆԵՐ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և Մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ մասնագիտական կողմնորոշմանը միտված փոխայցելություններն ու հանդիպումները շարունակվում են:
ԵՊՀ. ԳՈՀԱՐԻ ԿԱՄՈՒՐՋԸ ԴԵՊԻ «ԷՐԱԶՄՈՒՍ» ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի մագիստրանտ Գոհար Առաքելյանն այժմ սովորում է Ռումինիայի Բրաշով քաղաքի Տրանսիլվանիայի համալսարանում: Նրա կարծիքով, սննդի անվտանգությունը Հայաստանի բնակչության անվտանգության ապահովման գերխնդիրներից է։
ԵՊՀ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի, Մինչհամալսարանական կրթության վարչության և ԵՊՀ աստղադիտարանի տնօրեն Աշոտ Մելքոնյանի նախաձեռնությամբ շարունակվում են մասնագիտական կողմնորոշման նպատակով ԵՊՀ աստղադիտարանում անվճար դասընթացներ կազմակերպվել ապագա դիմորդների համար:
«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճի նախասրահում այսօր տեղի է ունեցել «ԵՄ Էրազմուս-2022 տեղեկատվական օրեր» խորագրով հանդիպում-քննարկում:
ЧРЕЗВЫЧАЙНЫЙ И ПОЛНОМОЧНЫЙ ПОСОЛ РФ В РА СЕРГЕЙ КОПЫРКИН ПОСЕТИЛ ЕГУ Ректор ЕГУ Оганнес Оганнисян принял Чрезвычайного и полномочного посла Российской Федерации в Республике Армения Сергея Копыркина и обсудил с ним перспективы развития двустороннего сотрудничества.