Между ЕГУ и «Лидиан Армения» подписан меморандум о намерениях ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն այսօր ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ միավորելու իրենց ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության և այլ ոլորտներում որակյալ մասնագետներ պատրաստելու, գիտահետազոտական համատեղ աշխատանքներ ու կրթագիտական այլ ծրագրեր իրականացնելու համար։
ЕГУ расширяет партнерские связи с британскими и другими зарубежными университетами ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ., իրանագիտության ամբիոնում պարսկերենի դասավանդման միջազգային կրթական ծրագրի համակարգող Նունիկ Դարբինյանը Քեմբրիջի համալսարան կատարած գործնական այցի շրջանակում մասնակցել է գիտաժողովի և ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ՝ բրիտանական և արտասահմանյան այլ բուհերի հետ գիտակրթական նոր համագործակցություններ հաստատելու ուղղությամբ:
Студенты ЕГУ приняли участие в церемонии награждения творческого конкурса, посвященного Сергею Параджанову ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը, նպատակ ունենալով խթանելու ԵՊՀ ուսանողների ակտիվ ներգրավվածությունը միջազգային հեղինակավոր մրցույթներում, ապահովում է ուսանողների մասնակցությունը մշակութաստեղծ ծրագրերի, մրցույթների և այլ միջոցառումների։
ԵՊՀ-ում կգործի Երկրի հեռազննման լաբորատորիա ԵՊՀ-ում կկատարվի տիեզերական լուսանկարների և աերոլուսանկարների վերծանում՝ ջրային, հողային ռեսուրսների կառավարման, կլիմայի փոփոխության և բնական աղետների ռիսկերի գնահատման ոլորտներն ուսումնասիրելիս։ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բացվեց Երկրի հեռազննման լաբորատորիա։
ЕГУ удостоен награды «Лидер управления человеческими ресурсами в научно-исследовательской сфере» ԵՊՀ-ում հետազոտողների համար մշակված և իրականացվող մարդկային ռեսուրսների ռազմավարությունը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին։ Այս մասին է վկայում «Գիտահետազոտական ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման գերազանցություն» (HR Excellence in Research Award) մրցանակը, որը կնպաստի ԵՊՀ միջազգայնացման գործընթացին։
«Нужно постоянно совершенствоваться, вскрывать новое и двигаться вперед»: Анаит Ростомян ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Անահիտ Ռոստոմյանը «Լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական (միջբուհական) փուլի արդյունքում բնագիտական ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով 3-րդ տեղի մրցանակակիր է: Նրա պատմությունը հնարավորություն կտա պատկերացում կազմելու, թե ինչպես կարելի է տեսական գիտելիքները կիրառել լաբորատոր հետազոտություններ կատարելիս, ինչպես նաև համատեղել ուսումն ու աշխատանքը:
Лаборатория органической химии ЕГУ пополнится новым оборудованием ԵՊՀ քիմիայի գիտահետազոտական կենտրոնի օրգանական քիմիայի լաբորատորիան կվերազինվի տասը նոր սարքավորումներով, որոնք հնարավորություն կտան գեներացնելու ավելի որակյալ, արագ և ժամանակակից տվյալներ՝ բարելավելով գիտական հետազոտությունների արդյունքները և լաբորատորիայի գործունեությունը:
Любовь к образованию – лучшая гарантия успеха ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի բակալավրի «Փիլիսոփայություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Հասմիկ Ափրեյանը «Լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական (միջբուհական) փուլի արդյունքում հումանիտար գիտությունների ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է։
Материально-техническая база Фармацевтического института ЕГУ будет обновлена ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտը կհամալրվի նոր սարքավորումներով, որոնք հնարավորություն կտան կատարելու հնարավորինս ճշգրիտ հետազոտություններ, ինչպես նաև ամենօրյա հետազոտական աշխատանքներում ընդգրկելու ուսանողների ու երիտասարդ գիտնականների ավելի լայն շրջանակ։
Химия глазами лучшего студента ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Արտյոմ Պետրոսյանը «Լավագույն ուսանող» մրցույթի հանրապետական (միջբուհական) փուլի արդյունքում բնագիտության ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է։ Նա արդեն երկրորդ անգամ է ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում մրցանակային տեղ զբաղեցնում։