ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ԿՐԹԱԲԱՑ․ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ, ԱՄԵՆՈՒՐ, ՑԿՅԱՆՍ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՈԻՄ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը նախաձեռնել են մեծահասակների ուսումնառության և կրթության հանրայնացման արշավ, որը կրում է «ԿրթաԲԱՑ․ կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս» խորագիրը: Արշավի շրջանակում ԵՊՀ-ի հետ համագործակցությամբ կազմակերպվեց բաց քննարկում՝ «Լրացուցիչ և շարունակական ոչ ֆորմալ կրթությունը համալսարաններում. ազգային և միջազգային համատեքստ» թեմայով:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում անցկացվեց բանավեճի ակումբային առաջնության ևս մեկ մրցախաղ՝ «ՀՀ-ում ընտրական իրավունքի ցենզը պետք է բարձրացվի» թեմայով, որի նպատակն էր զարգացնել ուսանողների բանավիճելու հմտությունները և ձևավորել մասնագիտական բանավիճող կայուն համայնք:
«ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ «Ծրագրավորողի ճանապարհը» խորագրով սեմինար-քննարկում, որի հիմնական նպատակն էր ուսանողներին ծանոթացնել ծրագրավորման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել այն ուղին, որով պետք է անցնել՝ ոլորտում պահանջված մասնագետ դառնալու համար:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՐՑԱԽ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Արցախի պետական համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում մայիսի 9-13-ը դասախոսությունների և հիշյալ հուշագրից բխող հանդիպումների կազմակերպման և անցկացման նպատակով Արցախի պետական համալսարանում էր գտնվում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի՝ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը:
ԵՊՀ-ՈՒՄ ԲԵՄԱԴՐՎԵՑ «պատԵՐԱԶմ չԼԻՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում բեմադրված «պատԵՐԱԶմ չԼԻՆԵՐ» խորագրով ներկայացման նպատակն էր ոգեկոչել 44-օրյա պատերազմում զոհված նահատակների հիշատակը և ապրումակցել նրանց ծնողներին, հարազատներին ու ընկերներին։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի՝ միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողները «COIL» (Collaborative online international learning) վիրտուալ փոխանակման ծրագրի շրջանակում Բրազիլիայի ՖԱՏԵՔ բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողներին դասավանդեցին անգլերեն (որպես 2-րդ օտար լեզու)՝ կատարելով լսողական, խոսակցական և քերականական վարժանքներ: Ֆակուլտետի դեկանը ծրագրի մասնակիցներին հանձնեց հավաստագրեր:
«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՆ ՈՒԺ ԵՆ. ԴՐԱՆՔ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԸ». ՀԵՂԻՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆ Թանգարանների միջազգային օրվա առթիվ Մայր բուհի Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում կայացավ «Ճանաչի՛ր Մայր բուհը» խորագրով միջոցառում, ինչի շրջանակում թանգարանը հյուրընկալեց Երևանի Պարույր Սևակի անվան դպրոցի 30 աշակերտներին և ուսուցիչներին: Մրցույթի ընթացքում հնչած հարցերին ակտիվորեն ճիշտ պատասխանած աշակերտներն ստացան մրցանակներ:
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՀԵՔԻԱԹԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում կայացավ «Հայկական հեքիաթը համաշխարհային մշակութային համատեքստում» խորագրով գիտաժողով, որի ընթացքում ներկայացված զեկույցների թեմաները հիմնականում վերաբերում էին հայկական ժողովրդական հեքիաթներին, դրանց թարգմանություններին և գրական մշակումներին։ Գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկուցումները լույս կտեսնեն հոդվածների ժողովածուի տեսքով:
ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ «Հայաստանում կլիմայի փոփոխության պայմաններում գենետիկական կենսահսկողության կարողությունների հզորացումը» թեմայով սեմինարի նպատակն էր ամրապնդել համագործակցությունը շահագրգիռ կողմերի միջև և ապահովել բարձրագույն կրթության մասնագետների, հետազոտողների, բնապահպանների և առհասարակ այն մասնագետների ներգրավվածությունը, որոնք պարբերաբար ուսումնասիրում են կլիմայի փոփոխության մարտահրավերները և կենսաանվտանգությունը: