Книга «Верой в звезды» - в сфере дискуссии между читателем и автором ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ամերիկահայ հասարակական-քաղաքական գործիչ, մտավորական, գրող Վիգէն Յովսէփեանի «Աստղերու հաւատքով» գրքի քննարկումը, որի ժամանակ ուսանողները հնարավորություն ունեցան գրքից ստացած իրենց տպավորություններն արտահայտելու և հետաքրքրող հարցերն ուղղելու հեղինակին։
Студенты химического факультета ЕГУ признаны победителями международной олимпиады ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները Մաղտըմգուլիի անվան թուրքմենական պետական համալսարանի կազմակերպած քիմիայի միջազգային 2-րդ օլիմպիադայում գրավեցին մրցանակային տեղեր, որի համար նրանք արժանացան Թուրքմենստանի կրթության նախարարության հավաստագրերի։
Историко-культурное наследие исторической Сюникской области Аревик (Мегри) и межкультурные связи с соседними странами составляют основу исследований ученых Ս.թ. նոյեմբերի 17-18-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի ունեցավ «Արևիք (Մեղրի). պատմամշակութային ժառանգություն և միջմշակութային կապեր» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցեցին գիտնականներ ու գիտաշխատողներ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից և Բուլղարիայից:
«Всеармянская научная конференция-2023» – точка пересечения разных отраслей науки Նոյեմբերի 17-22-ը ԵՊՀ-ում անցկացվում է «Համահայկական գիտաժողով-2023»-ը, որի նպատակն է խթանել գիտության տարբեր ոլորտների զարգացումը, ամրապնդել և ստեղծել նոր կապեր գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների ու համալսարանների միջև՝ նպաստելով միջգիտակարգային հետազոտությունների և միջառարկայական կապերի հաստատմանն ու զարգացմանը:
Поздравительное послание ректора ЕГУ в Международный день студентов Սիրելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Դուք մեր երկրի ներկան ու ապագան եք, մեր համալսարանական լավագույն ավանդույթների շարունակողն ու նորը ստեղծողը։
Հաստատվեց «Առողջապահության կառավարում և կազմակերպում» մագիստրոսական ծրագիրը․ անցկացվեց ԵՊՀ ԳԽ նիստը Օրակարգային ու ընթացիկ հարցերով անցկացվեց ԵՊՀ գիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի համալսարանական նոր անդամ, հաստատվեցին ուսումնական գործընթացին առնչվող առաջարկություններ, հրատարակության երաշխավորվեց ներկայացված հանդեսը։
Научное сотрудничество с профессором Берлинского технического университета ԵՊՀ ներքին դրամաշնորհի շրջանակում Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում «H2-փոխակերպող կենսակատալիզատորները և դրանց կենսատեխնոլոգիական ներուժը» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ հրավիրյալ դասախոս, Բեռլինի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Օլիվեր Լենցը:
В ЕГУ издан сборник научных статей, посвященных советско-армянской культуре ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ ԵՊՀ հրատարակչությունում լույս տեսած «Խորհրդահայ մշակույթը․ կոնցեպտը, ընկալումներն ու դրսևորումները» գիտական հոդվածների ժողովածուի շնորհանդեսը:
Женская команда по волейболу ЕГУ признана победителем 24-х студенческих спортивных игр РА – чемпионата по волейболу Ս.թ. նոյեմբերի 6-15-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց ՀՀ ուսանողական մարզական 24-րդ խաղերի՝ վոլեյբոլի միջբուհական առաջնությունը:
Профессор Мадридского университета Комплутенсе побывал в ЕГУ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի ասպիրանտ Էդուարդո Գարսիա Կանչելան «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում հետազոտություն է կատարում ԵՊՀ-ում: Նրա գիտական աշխատանքի ղեկավար, Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պրոֆեսոր Ֆրանցիսկո Ալդեկոա Լուսարագան ասպիրանտի հետազոտության ընթացքին ծանոթանալու նպատակով ԵՊՀ կատարած այցի շրջանակում հանդես եկավ դասախոսությամբ։