Декабря 02, 2019 | 16:51
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Սեմինարի ընթացքում բանախոսն անդրադարձավ երազների վերլուծության զարգացման պատմությանը, բացատրեց երազների ընդհանուր զարգացման դինամիկան և էությունը։ Բանախոսը ներկայացրեց նաև հոգեվերլուծության հիմնական դերը և նշանակությունը, որպես մեթոդաբանություն։ Ինչպես նաև խոսեց երազների վերլուծության մեջ հուզական կոմպոնենտի դերի մասին, որը ամբողջապես կարող է փոխել երազի հիմնական նշանակությունը։ Տեսական մասը ներկայացնելուց հետո բանախոսն անցում կատարեց օրինակներին, որոնք էլ ավելի պատկերավոր և կիրառական դարձրին ստացված տեսական գիտելիքները։ Որից հետո հնչեցին բազմաթիվ հարցեր, նաև շատ հակիրճ ներկայացվեցին երազներ, որոնք նույնպես ստացան իրենց համարժեք մեկնաբանությունները։
Հեղինակ՝ Հասմիկ Սարգսյան