Երևանի պետական համալսարանի ԵԼՀ ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնը հրավիրում է 9-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների՝ գերմաներենը որպես օտար լեզու ուսումնասիրող աշակերտներին մասնակցելու խաղ-վիկտորինայի։
Անհրաժեշտ է ներկայացնել գերմաներենով նկարահանված 1 րոպե տևողությամբ ինքնակենսագրական բնույթի տեսանյութ:
Հայտադիմումներն ուղարկել d.philologie@ysu.am էլհասցեին մինչև ս.թ. մայիսի 10:
Սիրով սպասում ենք հետաքրքիր տեսանյութերի և ԵՊՀ-ում առաջիկա հանդիպմանը։