- Главная
- Node
- Գիտաճանաչողական այց Կոկա-կոլա Արմենիա ընկերություն
Декабря 09, 2019 | 16:03
Կրթություն
Ուսանողական
Գիտաճանաչողական այց Կոկա-կոլա Արմենիա ընկերություն
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ, սույն թվականի դեկտեմբերի 3-ին, երկու տասնյակից ավել ուսանողներ այցելեցին Կոկա-կոլա ՀԲՔ։ Որտեղ ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու բոլորիս քաջ հայտնի բրենդի ստեղծման պատմության, նրա տարիների ընթացքում կրած փոփոխությունների, բաղադրատոմսի գաղտնիության մասին։
Ուսանողները բացառիկ հնարավորություն ունեցան տեսնելու սիրելի ըմպելիքի վերջնարդյունքի ձևավորման` փաթեթավորման փուլը։ Աշխատակցի կողմից ներկայացվեց հետաքրքիր փաստեր թե՛ ստեղծման պրոցեսի, թե՛ կատարվող մարկետինգային քայլերի հետ կապված։ Ուսանողները կարողացան տեսնել նաև յուրօրինակ նմուշներ կապված բրենդի տեսակների հետ, որոնք արտադրվել են մեկ անգամ։ Ուսանողներն ունեին բազմաթիվ հետաքրքրող հարցեր ինչպիսիք էին` բրենդի տեսակների, դրանց քանակի, արտադրման երկրների,հետագա ծրագրերի հետ կապված,որոնք լիովին բավարարվեցին։ Բրենդի ներկայացումն իրականացվեց հետաքրքիր ձևով, և վերջում իրականացվեց խաղ-մրցույթ, որով ստուգվեց ուսանողների ուշադրությունը ներկայացված նյութի վերաբերյալ։ Վերջում ուսանողները հնարավորություն ստացան տեղում, ևս մեկ անգամ, վայելել սիրելի ըմպելիքը։
Կաղմող`Բեռնեցյան Վարդուհի