- Главная
- Node
- ՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑԻՆ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Май 04, 2020 | 13:55
Հասարակություն
ՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑԻՆ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
«Կրիստալ Քլինինգ» մաքրման ծառայության նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ գլխավոր մասնաշենքի բակում և ֆակուլտետներում իրականացվեցին մաքրման և ախտահանման աշխատանքներ:
Ելնելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակից՝ ԵՊՀ-ն ևս պահպանում է տարածքի՝ պարբերաբար ախտահանման և մաքրման աշխատանքների կանոնները՝ հետևելով սանիտարական անհրաժեշտ պայմանների պահպանմանը:
ԵՊՀ ֆակուլտետների և հարակից տարածքի մաքրման աշխատանքներին ծանոթանալու համար զրուցեցինք «Կրիստալ Քլինինգ» մաքրման ծառայության տնօրեն Գարիկ Ղազարյանի հետ, որն անձամբ մասնակցում էր աշխատանքներին:
Վերջինս տեղեկացրեց, որ մաքրման աշխատանքները կատարվել են դեռևս ապրիլին և շարունակական բնույթ են կրելու․ «Քանի որ ԵՊՀ բակը ծառայում է նաև որպես հանրային տարածք, իսկ ԵՊՀ աշխատակիցները քիչ-քիչ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, ապա անհրաժեշտ է համապատասխան նյութերով պարբերաբար ախտահանել և մաքրել տարածքը՝ վարակի տարածման հնարավոր ճանապարհներից խուսափելու համար»:
Ախտահանման և մաքրման աշխատանքների համար ծառայությունն օգտագործեց քլորային նյութեր բակի ախտահանման համար, իսկ ԵՊՀ վարչություններում և լսարաններում օգտագործվեց «HEXANIOS G+R» հատուկ նյութը:
Նշենք նաև, որ «Կրիստալ Քլինինգ» մաքրման ծառայությունը ԵՊՀ-ին տրամադրել է ախտահանիչ նյութեր և ալկոգելեր՝ տարածքի ախտահանման և աշխատակիցների անվտանգ գործունեությունն ապահովելու համար:
Անգին Խաչատրյան