ՉԺՀ-ՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՍԵՐԳԵՅ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԸ ՏԵՍԱԿԱՊ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանն այսօր առցանց տեսակապ-դասախոսություն է անցկացրել «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային դպրոցի մասնակիցների համար։ Ամառային դպրոցի մասնակիցներն էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողները։
![online-lecture-at-YSU-1595596227](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/fQ2HeHUG5zksU6zndgszMSmIP4.jpg?h=bccd1fa5&itok=rrN2QCR-)
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, ամառային դպրոցի ղեկավար, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը, ողջունելով բանախոսին, առանձնահատուկ ընդգծեց ՀՀ-ՉԺՀ հարաբերությունների կարևորությունը և շնորհակալություն հայտնեց դեսպան Սերգեյ Մանասարյանին՝ ամառային դպրոցում դասախոսությամբ հանդես գալու համար։
Դասախոսության շրջանակում դեսպան Սերգեյ Մանասարյանը ներկայացրեց ՀՀ-ՉԺՀ հարաբերությունների արդի փուլը, զարգացման ուղիները, ինչպես նաև ՉԺՀ-ի առջև ծառացած մարտահրավերները։
Բանախոսը նկարագրեց ՉԺՀ-ի վարած տնտեսական քաղաքականությունը՝ մասնավորապես անդրադառնալով մետաքսի ճանապարհին։
ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը խոսեց ‹‹Covid 19›› համավարակի դեմ ՉԺՀ-ի արդյունավետ պայքարի փորձի մասին։
Անդրադարձ եղավ նաև համաշխարհային տնտեսության վրա համավարակի ունեցած ազդեցությանը։
Սերգեյ Մանասարյանը դասախոսության ընթացքում ներկայացրեց Արցախյան հիմնահարցի նկատմամբ ՉԺՀ-ի դիրքորոշմանը։
Դասախոսության ավարտից հետո ծավալվեց հետաքրքիր քննարկում, որի ժամանակ դեսպանը պատասխանեց առցանց դասախոսության մասնակիցների հարցերին։
Քննարկումների ընթացքում առանձին անդրադարձ կատարվեց վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ագրեսիային։
Հիշեցնենք, որ ամառային դպրոցը մեկնարկել է ս/թ․ հուլիսի 15-ին և իրականացվում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ու ՀՀ ԱԳՆ-ի միջև հաստատված համագործակցության շրջանակում: