Марта 04, 2025 | 17:00
Наука
Образовательные программы
Образование
Первые шаги в мире экономики. Завершилась двухдневная программа «Школы экономики ЕГУ»
Двухдневная программа весенней сессии «Школы экономики ЕГУ» прошла на факультете экономики и менеджмента Ереванского государственного университета. Эта инициатива объединила учеников старшей школы, предоставив им возможность не только ознакомиться с основными принципами экономики, но и принять участие в практических, игровых и интерактивных курсах.

Մասնագիտական բացահայտումների երկօրյա ճանապարհորդություն
Ծրագրի շրջանակում ընթացիկ ուստարվա մարտի 1-ին և 2-ին Երևանից, հանրապետության տարբեր շրջաններից ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում հյուրընկալված աշակերտները ներգրավվեցին «Տնտեսագիտություն», «Կառավարում», «Ֆինանսներ» մասնագիտություններին վերաբերող դասընթացներին՝ նախատեսված մասնագիտական կողմնորոշման աջակցության համար։ Մասնագիտական քննարկումներից զատ՝ ինտերակտիվ բիզնես-խաղերի և իրավիճակային խնդիրների լուծման միջոցով նրանք հնարավորություն ունեցան իրենց տեղը պատկերացնելու տնտեսագիտության աշխարհում և հասկանալու տնտեսագիտական միտումների գործնական կիրառությունները։
Երկօրյա ծրագրի ընթացքում աշակերտները հաղորդակցվեցին ֆակուլտետի ուսանողական կառույցների՝ Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչների հետ: Ծանոթացան կառույցների կրթական, գիտական, ստեղծագործական գործունեությանը։ Ապագա ուսանողները հաղորդակից դարձան ոչ միայն ԵՊՀ պատմությանն ու կրթական ծրագրերին, այլև համալսարանի որդեգրած արժեքներին։
Շարունակական հաջողություն և ապագայի հեռանկարներ

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, կարևորելով ծրագիրը, իր ելույթում նշեց. ««ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը, որի նպատակն է ուղղորդել և աջակցել ավագ դպրոցի աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում, մշակվել է մոտ մեկ տարի առաջ՝ 2024 թվականի գարնանը: Արդեն երրորդ անգամն ենք այս ձևաչափով ընդունում աշակերտներին. վստահ ենք՝ ծրագիրը վերածվելու է ավանդույթի՝ ստեղծելով անհրաժեշտ հիմքեր շարունակական հաջողությունների, բուհ-դպրոց համագործակցության ամրապնդման համար»:
Ծրագրի արդյունավետության մասին խոսելիս ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Հակոբջանյանը ընդգծեց. «Տարեկան երկու անգամ կազմակերպվող ծրագիրը ֆակուլտետային ավանդական միջոցառումներից մեկն է դարձել։ «ԵՊՀ տնտեսագիտական դպրոցը» հնարավորություն է տալիս աշակերտներին ոչ միայն ծանոթանալու մեր կրթական ծրագրերին, այլև պատկերացում կազմելու միջազգային շարժունության և աշխատանքի շուկայում մասնագիտական զարգացման հնարավորությունների մասին»։
Համալսարանական համայնքին միանալու առաջին քայլերը
«ԵՊՀ տնտեսագիտական դպրոց» երկօրյա ծրագիրը յուրօրինակ կամուրջ է ապագա դիմորդների և ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի միջև: Այն ապագա տնտեսագետների համար մասնագիտական, նաև համալսարանական կրթությանը ծանոթանալու կարևոր հարթակ է:
Չնայած կարճաժամկետ լինելուն՝ ծրագիրը կարողացավ իր շուրջ համախմբել Երևանի և մարզերի 78 ավագ դպրոցների, քոլեջների և վարժարանների շուրջ 350 աշակերտների, որոնք ծրագրի ավարտին ստացան մասնակցության հավաստագրեր։