- Главная
- Node
- ԵՊՀ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Сентября 29, 2020 | 11:31
Հասարակություն
ԵՊՀ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնն իր պատրաստակամությունն է հայտնում հոգեբանական աջակցություն ցուցաբերելու բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ առնչվել և առնչվում են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններին։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունները, լինելով հանկարծահաս և ուժեղ սթրեսորներով ու հոգեկան տրավմաներով լի, հուզական և նյարդահոգեկան ամենատարբեր բացասական ազդեցությունները կարող են թողնել ազգաբնակչության տարբեր խմբերի հոգեկան առողջության վրա:
Երևանի պետական համալսարանի կիրառական հոգեբանության կենտրոնի ողջ անձնակազմն իր պատրաստակամությունն է հայտնում հոգեբանական աջակցություն ցուցաբերելու ռազմական գործողությունների անմիջական մասնակիցներին, նրանց ընտանիքներին, զոհվածների հարազատներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով առնչվել և առնչվում են այս աղետին։
Հոգեբանական ծառայությունները կարող են մատուցվել ինչպես առցանց, այնպես էլ առկա ձևաչափով։
Կենտրոնի հետ կապ հաստատելու համար կարող եք զանգել (093) 248-818 հեռախոսահամարով կամ գրել psycenter@ysu.am էլ. հասցեին։