- Главная
- Node
- «ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ՆՎԻՐՈՒՄ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅՈՒՆ». ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ
Октября 01, 2021 | 18:04
Հասարակություն
«ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ՆՎԻՐՈՒՄ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅՈՒՆ». ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք ֆակուլտետների գիտխորհուրդների ընդլայնված կազմերի հետ, որոնց ընթացքում պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ասպիրանտների և ուսանողների հետ քննարկվում են ֆակուլտետի գործունեությունը, զարգացման և միջազգային համագործակցության հեռանկարները:
Այսօր մեկնարկած հանդիպումների շարքի շրջանակում ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանն այցելել է Տնտեսագիտության և կառավարման, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետներ, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն:
Ֆակուլտետների գիտական խորհուրդների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հ. Հովհաննիսյանն անդրադարձել է գիտահետազոտական աշխատանքներին, դրանց միջազգայնացմանն ուղղված աշխատանքներին, ընդունելության արդյունքներին, կրթական ծրագրերի բարելավմանն ու արտասահմանյան բուհերի հետ համագործակցության հնարավորություններին:
Հովհաննես Հովհաննիսյանը ֆակուլտետներում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ փաստել է, որ իր ղեկավարության ընթացքում ԵՊՀ-ն որդեգրել է մարդակենտրոն մոտեցումների, ուսանողակենտրոն ուսուցման, պրոֆեսորադասախոսական կազմի տեղի և դերի վերարժևորման, կրթական միջավայրում բարեվարքության արմատավորման և համալսարանականի նկատմամբ մշտական հոգածության փիլիսոփայությունը։
Այցերի ընթացքում Հ. Հովհաննիսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք, բարձրաձայնելով իրենց մտահոգությունները, նաև ողջունել են ռեկտորի նախաձեռնությունը՝ փաստելով, որ ներկայացված վերլուծությունները շատ բովանդակային են, իսկ առաջարկված ծրագրերը՝ ողջունելի։