Պեկինի տեխնոլոգիական համալսարանի (Beijing Institute of Technology) մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ուսանելու նպատակով ՉԺՀ կառավարությունը «Chinese Government Scholarship (CSC)» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը հատկացրել է կրթաթոշակային 3 տեղեր:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտադիմումը, ինչպես նաև պահանջվող համապատասխան փաստաթղթերը՝ վերբեռնելով կցվող տեղեկատվական փաթեթի մեջ նշված կայքէջեր՝ https://studyinchina.csc.edu.cn, https://apply.isc.bit.edu.cn/ (կրթաթոշակային ծրագրի դիմումավճարը կազմում է 600 չինական յուան)։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մինչև 2025 թվականի հունվարի 20-ը լրացված հայտադիմումները և հավելվածում նշված մյուս փաստաթղթերը ներկայացնել ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն փոխանցելու նպատակով:
Կից՝ մանրամասն տեղեկություններ և հայտադիմումի ձևը։