- Главная
- Node
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԺԱՅՌԱՄԱԳԼՑՄԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Октября 08, 2021 | 22:50
Ուսանողական
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԺԱՅՌԱՄԱԳԼՑՄԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սեպտեմբերի 20-ը հռչակվել և ամբողջ աշխարհում նշվում է որպես «Համալսարանական սպորտի միջազգային օր» (IDUS): ԵՊՀ մարզադահլիճում այդ օրն անցկացվել են Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և ԿԳՄՍՆ կողմից համատեղ իրականացվող սպորտային ժայռամագլցման և պարանի ձգման առաջնությունները, որոնցով մեկնարկել է ՀՀ ուսանողական մարզական խաղերի աշնանային փուլը:
Ուսանողական մարզական օրվան նվիրված միջբուհական մրցումներին մասնակցել են 10 բուհերի հավաքականներ (շուրջ 100 ուսանող):
Սպորտային ժայռամագլցման առաջնության գլխավոր մրցավար է նշանակվել ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի աշխատակից Սուրեն Սեփանյանը:
Սպորտային ժայռամագլցման մարզաձևում 1-ին մրցանակային տեղին է արժանացել ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Տիգրան Զոհրաբյանը, որը պրոֆեսիոնալ ժայռամագլցող է և ՀՀ հավաքականի անդամ:
Մրցանակային տեղեր են գրավել Հայաստանի ազգային ագրարային և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանների ներկայացուցիչները:
Աղջիկների մրցաշարում մրցանակային 2-րդ տեղին է արժանացել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Անի Հարությունյանը:
Պարանի ձգման առաջնությունում մրցանակային տեղեր են զբաղեցրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայկական բժշկական ինստիտուտի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները:
Պատրաստեց Հասմիկ Ասլանյանը