ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐՆ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄ
Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում տեղի է ունեցել կենտրոնի «Կրթության կազմակերպում» և «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրերի հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, շրջանավարտների ծնողներ ու մտերիմներ։
Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին ողջունեց ՄԿԶԿ կենտրոնի տնօրեն, մ.գ.դ., պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը։
Ուսանողներին մասնագիտական հաջող ու բեղուն գործունեություն մաղթելով՝ պրոֆեսոր Հարությունյանը հանձնեց դիպլոմները և բոլորին նվիրեց ՄԿԶԿ-ում լույս ընծայվող, միջազգային գրախոսություն անցնող «Կրթությունը 21-րդ դարում» գիտամեթոդական հանդեսի համարներ: