«ՖԻԶԻԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ». ԴՊՐՈՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի կազմակերպած դպրոցում բնագիտական ֆակուլտետներում սովորող ուսանողներն ու ասպիրանտները հնարավորություն ունեցան ծանոթանալու կյանքի մասին գիտություններում ֆիզիկայի դերին, նպատակներին, արդի խնդիրներին ու առաջարկած լուծումներին:
![school--physics-in-life-sciences](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/FFpuJTdKFNA4OnNAbUHGU1gAcG.jpg?h=bccd1fa5&itok=yfsdq5uD)
Ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ Լուսինե Ալոյանի խոսքով՝ բանախոսները գործող գիտնականներ են, և յուրաքանչյուրը ներկայացնում է իր գիտական ուղղությունը:
ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի փոխտնօրեն, կենս. գիտ. թեկնածու Գոհար Ցականովան ներկայացրեց CANDLE սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի վերջին 5 տարիների աշխատանքները, այնտեղի սարքավորումներով իրականացված կենսաբժշկական ուղղվածության հետազոտությունները: Ուսանողները ծանոթացան նորագույն սարքավորումներին, դրանց կիրառման եղանակներին:
Հրավիրյալ բանախոսների թվում են CANDLE սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Բագրատ Գրիգորյանը և ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի կենսաֆիզիկայի խմբի ղեկավար, ֆիզմաթ. գիտ. թեկնածու Արմեն Պողոսյանը: