- Главная
- Node
- ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Марта 30, 2022 | 16:12
Կրթություն
Ուսանողական
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՄՓՈՓՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում կազմակերպված «Այդ թանկ բառը՝ խաղաղություն» թեմայով էսսեների մրցույթի հաղթողների մրցանակաբաշխություն:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներից բացի՝ մրցույթին կարող էին մասնակցել նաև ֆրանկոֆոն այլ ուսանողներ: 51 մասնակիցներից 48-ը միջազգային հարաբերությունների ֆակուլտետից էին, իսկ մյուսները՝ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետից:
«Մրցույթի կազմակերպիչներին զարմացրեց ուսանողների՝ ֆրանսերենի իմացության բարձր մակարդակը, և դա այն դեպքում, երբ նրանք ֆրանսերենին չեն տիրապետել նախքան բուհ ընդունվելը»,- նշեց բ.գ.թ., դոցենտ Վարդուհի Պետրոսյանը:
Ըստ կարգի՝ մրցույթում հաղթող պիտի ճանաչվեր 3 ուսանող, սակայն ներկայացված էսսեները այնքան լավն էին, որ ևս 2 ուսանող՝ Միլենա Մկոյանն ու Լուսինե Գորոյանը, ստացան խրախուսական մրցանակներ:
Պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրեց 2-րդ կուրսի ուսանող Մարիամ Սանոսյանը, 2-րդ հորիզոնականը՝ 2-րդ կուրսի ուսանող Աշխեն Պետրոսյանը, 3-րդ հորիզոնականը՝ 3-րդ կուրսի ուսանող Մարիամ Գալստյանը:
Ֆակուլտետի դեկան պրոֆ. Գեղամ Պետրոսյանը հաղթողներին հանձնեց մրցանակները՝ մաղթելով նորանոր հաղթանակներ կյանքում և ուսման մեջ:
Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած ուսանողների էսսեները, ինչպես նաև բոլոր մասնակիցների էսսեների լավագույն հատվածներից կատարված ծաղկաքաղը կտպագրվեն Բելգիայում հրատարակվող «Nouvelles de Frandre» ամսագրի ապրիլյան համարում:
Հաղթող բոլոր մասնակիցները ստացան դրամական պարգևներ:
«Այս մրցույթի շնորհիվ ևս մեկ անգամ արժևորվում են մեր ուսանողների գիտելիքները»,- ասաց դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ Ս. Նավասարդյանը:
Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի, «Richelieu International Europe» կազմակերպության, Ֆլանդրիայում Ֆրանկոֆոնիայի զարգացման ընկերության, SPFA ֆրանսիական կազմակերպության համատեղ ջանքերով: