- Главная
- Node
- ՁԻԱՀ–ԻՑ ՄԻՆՉԵՎ COVID. ԷԼ Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՊՐՈՖԵՍՈՐ ՄԱՐԳՈԼԻՍԸ
Марта 31, 2022 | 17:02
Կրթություն
Գիտություն
ՁԻԱՀ–ԻՑ ՄԻՆՉԵՎ COVID. ԷԼ Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՊՐՈՖԵՍՈՐ ՄԱՐԳՈԼԻՍԸ
ԱՄՆ առողջության ազգային ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Լեոնիդ Մարգոլիսի դասախոսությանը ներկա էր ֆակուլտետի ուսանողական և դասախոսական կազմը:
Դասախոսության սկզբում կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Եսայանը ողջունեց ներկաներին և պատմեց հյուրի մասին: Դոկտոր Լեոնիդ Մարգոլիսը սովորել է Լոմոնոսովի անվան համալսարանում: Իր գիտական կարիերայի առաջին մասն անցկացրել է ՄՊՀ-ում, որտեղ դարձել է գլխավոր գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ և բջջային կենսաբանության պրոֆեսոր: Կենսաֆիզիկայի գիտությունների դոկտորի գիտական հետաքրքրությունները կենտրոնացած են բջիջ-բջիջ տեղաշարժի և բջջային թաղանթների փոխազդեցությունների վրա։
Լեոնիդ Մարգոլիսը դասախոսության սկզբում ներկայացրեց համաճարակների պատմությունը 1800-ականներից մինչև մեր օրեր. «Թվում է, թե մենք արդեն հսկայական տեղեկատվություն ունենք համաճարակների, ավելի կոնկրետ COVID-ի մասին, բայց կան հարցեր, որոնց պատասխանները դեռ չունենք, օրինակ՝ ինչպե՞ս ստեղծել ճիշտ պատվաստանյութ, դեղորայք՝ COVID-ի բուժման դեմ: Հույս ունենք՝ շուտով կգտնենք նաև այս հարցերի պատասխանները»:
Երրորդ կուրսի ուսանող Րաֆֆի Շահմուրադյանը մի քանի օր է՝ սպասում էր հանդիպմանը. «Պրոֆեսորը մասնագիտացած է նաև մաթեմատիկայի և ֆիզիկայի ոլորտներում: Այս առումով թեմային յուրահատուկ տեսանկյունից մոտեցումը շատ հետաքրքիր էր: Արդեն իսկ ճանաչելով պրոֆեսոր Մարգոլիսին՝ գիտեի, որ իրենից կարող եմ ստանալ ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև երկար ժամանակ ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները»:
Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Փոլադյանն ասաց, որ COVID-ի դեմ պայքարը մեզ մշտապես ուղեկցելու է, որովհետև վիրուսը մանրէ է, իսկ մանրէների հետ մենք մշտապես պայքարի մեջ ենք լինելու. «Գիտնականներս պետք է ոչ միայն ուսումնասիրենք ու ստեղծենք պատվաստանյութ, այլ նաև իմանանք վիրուսի մեխանիզմը, ներթափանցման ու ազդեցության հետագա քայլերը»:
Հանդիպումն ավարտվեց ակտիվ քննարկմամբ. պրոֆեսորը պատասխանեց դասախոսների և ուսանողների հարցերին: