ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՆՇՎԵՑ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
Ապրիլի 7-ին Մայր բուհում տեղի ունեցավ անակնկալ միջոցառում՝ կազմակերպված համալսարանի ռեկտորատի, ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչության և ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից՝ նվիրված համալսարանական կանանց և աղջիկներին:
![1649339043](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/bYwrPcIVxWKMl7jGWqVlrgCG9J.jpg?h=bccd1fa5&itok=7wvZJtqg)
Շնորհավորանքի և բարեմաղթանքների խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը. «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, մայրեր և քույրեր, մենք ձևավորում ենք նոր ավանդույթներ, որոնցից է կանանց նվիրված տոները մեծ շուքով նշելը: Անելու ենք ամեն ինչ՝ ձեզ հղվող բարեմաղթանքները իրականություն դարձնելու, ձեր բարեկեցության ու երջանկության համար: Թող ձեր կյանքի յուրաքանչյուր օրը լինի տոնական և հիշարժան: Հիշենք՝ մեզ բոլորիս միավորում է Մայր բուհը»:
Այնուհետև ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները հանդես եկան պարային, երաժշտական և ասմունքի ելույթներով:
Ներկաներին սպասվում էր անակնկալ՝ ծաղիկների և բացիկների տեսքով:
Նկատենք, որ այսօր նաև Մայր բուհի տոնն է, որը բոլորիս համար է Մայր և արժանի կերպով է կրում իր խորհրդանշական կոչումը: