ՀՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 23-ՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ԳՐԱՎԵՑ ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ
ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի շրջանակում կայացավ սեղանի թենիսի՝ աղջիկների առաջնությունը, որին մասնակցություն ունեցան 8 բուհերի թիմեր:
![YSU-student-won-the-first-place](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/L7b8YxlGAwxhEZtByIXrU1ghJR.jpg?h=bccd1fa5&itok=pKwRqg5c)
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Բախչաջյանը անհատական պայքարում գրավեց առաջին մրցանակային տեղը:
Երկրորդ տեղը գրավեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողուհի Մարինա Գալստյանը:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Լիանա Պետրոսյան: