Апреля 14, 2022 | 18:10
Կրթություն
Գիտություն
«Հակահայկական քարոզչական դիսկուրսի հետազոտությունների լաբորատորիայի» ձեռնարկած գիտական սեմինարների շրջանակում ԵԼՀ ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Նվարդ Երնջակյանը ներկայացրեց «ինքնություն» հասկացության ժամանակակից ըմբռնումներն ու տեսական-գործնական արժևորումները:
Ելակետ ընդունելով նույնականություն-այլականություն հակադրությունը՝ բանախոսը ներկայացրեց «ինքնություն» հասկացության մեկնաբանությունները պատմական, լեզվական, մշակութային, հանրային, ազգային և տարաբնույթ միջգիտակարգային հետազոտությունների դաշտում:
Հանդիպման վերջում ծավալվեց ակտիվ քննարկում: