- Главная
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՎԻԿՏՈՐԻՆԱ ՖՐԱՆՍԵՐԵՆԻՑ
Апреля 26, 2022 | 15:25
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՎԻԿՏՈՐԻՆԱ ՖՐԱՆՍԵՐԵՆԻՑ
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի ունեցավ «Ֆրանսերենը, Ֆրանսիան և ֆրանսիական մշակույթը» խորագրով միջբուհական վիկտորինա՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերին։ Վիկտորինայի բոլոր մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր, հաղթող թիմերին՝ խրախուսական մրցանակներ:
Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Գայանե Սարգսյանը հանդես եկավ բացման խոսքով, ողջունեց մասնակիցներին՝ մաղթելով հաջողություն, առողջ մրցակցություն:
Միջբուհական վիկտորինային մասնակցության հայտ էին ներկայացրել ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության, միջազգային հարաբերությունների ֆակուլտետների, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի մասնաճյուղի և Ֆրանսիական համալսարանի ուսանողներ: Արդարության և հավասարության սկզբունքը պահպանելու նպատակով տեղում ձևավորվեց 5-6 մասնակցից կազմված 5 թիմ:
Վիկտորինայի ընթացքում հնչեցին Ֆրանսիային, ֆրանսերենին և ֆրանսիական մշակույթին վերաբերող հարցեր: Յուրաքանչյուր թիմի տրվեց 11 հարց, և միավորները բաշխվեցին՝ ըստ ներկայացված ճիշտ պատասխանների։ Առավել շատ միավորներ վաստակած առաջին երեք թիմերը ճանաչվեցին հաղթող։ Առաջին հորիզոնականն զբաղեցրած թիմի անդամներն էին՝
Միլենա Միքայելյան (ԵՊՀ),
Մարիամ Հովհաննիսյան (ԵՊՀ),
Անահիտ Գյուլազյան (Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի մասնաճյուղ),
Տաթևիկ Շահբազյան (ԵՊՀ),
Լաուրա Մանուկյան (ԲՊՀ),
Հեղինե Ղալթախչյան (ԵՊՀ)։
1-ին հորիզոնականն զբաղեցրած թիմը
2-րդ հորիզոնականն զբաղեցրած թիմը
3-րդ հորիզոնականն զբաղեցրած թիմը
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Ֆարիդա Խաչատրյանը, միջբուհական վիկտորինայի դերը կարևորելով, ընդգծեց. «Այս վիկտորինայի նպատակը պարզապես հաղթող կամ պարտվող կողմ որոշելը չէ. այն միտված է միջբուհական, միջֆակուլտետային կապերի, առողջ, կառուցողական, ընկերական մթնոլորտի հաստատմանը»։