- Главная
- Node
- ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿԻՆ
Апреля 27, 2022 | 16:33
ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 125-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ֆակուլտետի ուսանողները: Ներկայացված թեմաների շուրջ քննարկում իրականացվեց: Գիտաժողովի ավարտին զեկուցողներին տրվեցին հավաստագրեր։
Ե. Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված գիտաժողովին ներկա էին ֆակուլտետի դեկանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ֆակուլտետի ուսանողներ:
Բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ պրոֆեսորը նշեց. «Իմացե՛ք, որ լավ գրականագետ կամ լեզվաբան դառնալու համար պետք է գրել. գրելով են սովորում և աստիճանաբար հաջողություններ գրանցում: Դուք այն սերուցքն եք, որ կերտում է մեր ապագան»։
Նիստի նախագահող, հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանը, կարևորելով ուսանողական գիտաժողովների կազմակերպումը, ասաց. «Շատ ոգևորիչ է գիտության նկատմամբ այսպիսի հետաքրքրական և լրջագույն վերաբերմունքը ձեր կողմից: Շնորհակալ ենք թե՛ կազմակերպիչներին, թե՛ մասնակիցներին՝ ֆակուլտետի անունը բարձր պահելու և դեպի ծաղկում տանելու համար»։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կազմակերպածգիտաժողովի մասնակիցներից Փիրուզա Վերմիշյանն ասաց. «Նման գիտաժողովներն օգնում են ավելի սիրել գիտությունը և հավատալ սեփական ուժերին»։
Ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Էմմա Նոնինյանն ընդգծեց, որ գիտաժողովների կազմակերպումը երիտասարդ գիտանականներին գիտության մեջ առաջընթաց արձանագրելու և իրենց խոսքն ասելու հնարավորություն է ընձեռում:
Գիտաժողովի ընթացքում զեկուցումներում ներկայացված թեմաների շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում, իսկ վերջում տեղի ունեցավ հավաստագրերի հանձնման արարողություն։