ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ԵՊՀ-ում բակալավրիատի և մագիստրատուրայի հեռակա ուսուցման առաջին կիսամյակի ուսումնական գործընթացը մեկնարկելու է նոյեմբերի 1-ին։
![Distance-learning-classes-at-YSU](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/xPMKQFFM75cphtNuDIcfQd5UIC.jpg?h=b21b9c33&itok=9WVC-IcR)
Հեռակա ուսուցման դասերը ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում անցկացվելու են երկրորդ հերթով՝ բացառությամբ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, որտեղ ուրբաթ օրերին դասերը լինելու են օրվա երկրորդ կեսին, իսկ շաբաթ օրերին՝ առաջին կեսին:
Դասացուցակի, ուսուցման օրերի և այլ մանրամասների համար անհրաժեշտ է դիմել ֆակուլտետի դեկանատ։
Նշենք, որ դասացուցակները հասանելի կլինեն մինչև հոկտեմբերի 20-ը։