- Главная
- Node
- ՊՈԵԶԻԱՆ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ
Октября 06, 2022 | 16:28
Կրթություն
ՊՈԵԶԻԱՆ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի՝ ակադեմիական նվաճումների կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ «Պոեզիան որպես մշակութային կամուրջ Եվրոպայում» խորագրով:
Հանդիպմանը մասնակցում էին օտարազգի գրականագետներ Մարտին Սոլոտրուկը, Լիլի Միխաիլիդիսը, Կլաուդիո Պոցցանին, ինչպես նաև «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը (վերջինս Հրանտ Մաթևոսյանի որդին է), որոնք ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ քննարկեցին ժամանակակից պոեզիայի հիմնական առանձնահատկությունները։
Քննարկման մասնակիցներն անդրադարձան այն ուղերձներին, որոնք պոեզիան հղում է առաջադեմ մարդկությանը՝ նպատակ ունենալով համախմբելու բոլորին գեղագիտական իդեալի և հումանիզմի շուրջ:
ԵՊՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի դասախոս Թագուհի Բլբուլյանի խոսքով՝ ժամանակակից պոեզիայի, հատկապես թաքնաբանական (հերմետիկ) (տերմինի հեղինակ՝ Թ․ Բ․) բնույթի բանաստեղծությունների թարգմանությունը խնդրահարույց է. երբեմն պոետը բանաստեղծության իմաստը հնչյունային սիմվոլիզմով է արտահայտում, և այլ լեզու փոխադրելիս իմաստային կորուստներ ենք ունենում: Մասնակիցները փաստեցին, որ նման խնդիր կա, և պետք է փորձել այնպես թարգմանել, որ ընթերցողը կարողանա ամբողջությամբ հասկանալ ստեղծագործության բուն միտքը՝ միաժամանակ չկորցնելով նաև նրա բարեհնչությունը:
Քննարկմանը ներկա էին նաև ուսանողներ և թեմայով հետաքրքրված այլ հյուրեր: