- Главная
- Node
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԾԱՆՈԹԱՆԱԼ ԲԱՆԱՎԵՃԻ ԱՐՎԵՍՏԻՆ
Октября 11, 2022 | 09:11
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԾԱՆՈԹԱՆԱԼ ԲԱՆԱՎԵՃԻ ԱՐՎԵՍՏԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի՝ բանավեճի մասնագիտացված ակումբի երկրորդ դասընթացը «Փաստարկում և բանավեճի հիմունքները» թեմայով էր:
Բանավեճի մասնագիտական ակումբի շրջանակում կազմակերպված երկրորդ դասընթացի նպատակն էր տեսանյութերի և դասախոսությունների միջոցով ուսանողներին փաստարկման առանձնահատկություններին ու բանավեճի հիմունքներին ծանոթացնելը:
Ակումբի մասնակիցները ծանոթացան փաստին ու փաստարկմանը, փաստարկի և հակափաստարկի հմտություններին, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու, տրամաբանված ու ազդեցիկ արտահայտվելու, վերլուծելու և խոսքի ճիշտ կառուցման հմտություններին:
Որպես բանախոս հանդես եկավ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը: Վերջինս իր խոսքում ընդգծեց. «Գործունեության արդյունավետությունը մշտապես աճում է, եթե հիմնվում են մեթոդապես գրագետ գործիքակազմի վրա»:
Նշենք, որ բանավեճի մասնագիտացված ակումբի շրջանակում արծարծվելու են արդիական թեմաներ, հատկապես առանցքային կարևորության օրենսդրական նախագծերը, գործող օրենքները, դրանց արդյունավետության հիմնախնդիրները, որոնք մեծ հետքրքրություն են առաջացնում ուսանողների մոտ: Առաջնությանը մասնակցում է ավելի քան 40 ուսանող։
Բանավեճի ակումբի նախորդ դասընթացի վերաբերյալ մեր անդրադարձը` այստեղ: