Եվրոպացի մասնագետների նախագծով 2001 թ. հիմնադրված «Արփիմեդ» դեղագործական ընկերությունը հայկական ժամանակակից դեղարտադրող ընկերություն է՝ դեղագործական շուկայի զարգացման առաջադեմ միտումներով և հավաստագրված է «Պատշաճ արտադրական գործունեության ու որակի կառավարման ստանդարտների» միջազգային չափանիշներին համապատասխան: Առաջատար դիրք գրավելով ՀՀ-ում՝ ընկերությունն այսօր զբաղվում է ներարկման լուծույթների ու աչքի ստերիլ քսուքների, դեղահատերի, դեղապատիճների, քսուքների, նրբաքսուքների, դոնդողների (հելեր), ներքին և արտաքին օգտագործման լուծույթների արտադրությամբ:
«Արփիմեդի» երկարաժամկետ ռազմավարությունը Հայաստանի և այլ երկրների բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ ու մատչելի դեղերով ապահովելն է:
«Արփիմեդը» հայկական այն բացառիկ դեղարտադրողներից է, որը 2014 թ. հաջողությամբ անցել է GMP միջազգային աուդիտը Ուկրաինայի բժշկական արտադրանքների պետական վարչության կողմից և ստացել PIC/S պահանջներին, ԵՄ դիրեկտիվներին և ԱՀԿ պահանջներին համապատասխան միջազգային GMP հավաստագիր:
Ընկերությունը 3 տարին մեկ անգամ վերահավաստագրվում է:
Ընկերությունն անցել է նաև ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի հավաստագրման գործընթացը և ստացել ՊԱԳ համապատասխանության ազգային հավաստագիր: «Արփիմեդն» ունի նաև որակի կառավարման ISO 9001 հավաստագիր՝ շնորհված գերմանական «TÜV Rheinland» ընկերության կողմից:
«Արփիմեդի» փաթեթն այսօր ներառում է ավելի քան 150 անուն պահանջված և մասնագետների ու սպառողների վստահությանն արժանացած դեղեր: Արտադրանքը կիրառվում է բժշկության գրեթե բոլոր ոլորտներում։ Այն արդյունավետությամբ ու անվտանգությամբ ոչ միայն չի զիջում արտասահմանյան ճանաչված ընկերությունների համանուն դեղերին, այլև առողջ մրցակցության լուրջ հիմքեր է առաջադրում:
«Արփիմեդ» դեղագործական ընկերությունը ՀՀ համար ունի նաև ստրատեգիական նշանակություն, քանի որ արտադրանքի ավելի քան 65 տոկոսն ընդգրկված է հիմնական դեղերի ցանկում, և իրականացվում է առաջնային նշանակության դեղորայքի արտադրություն՝ արտակարգ իրավիճակների դեպքում հանրապետությանն անհրաժեշտ ծավալի դեղորայքով ապահովելու համար:
«Արփիմեդը» նաև ուսումնաարտադրական բազա է, որտեղ կատարելագործվում են երկրի տարբեր բուհերի ուսանողների գործնական հմտությունները:
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.arpimed.am։
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/Arpimed
Տելեգրամյան ալիք` t.me/Arpimed_Pharmaceutical_Company