ԵՊՀ 104-ամյակին նվիրված «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» ցուցահանդեսին ֆիզիկայի ինստիտուտի տաղավարում ներկայացված կլինեն․
- Ֆակուլտետի կրթական ծրագրերը:
- Շրջանավարտների աշխատանքի հնարավորությունները:
- Բարձր արդյունավետությամբ աշխատող ջրածնի նանոկառուցվածքային դետեկտոր և ածխածնային նանոխողովակների հիման վրա պատրաստված ճկուն գազային սենսորներ: Նախատեսվում է տաղավարում կատարել դետեկտորի իրական փորձարկում: Այս ամենը ներկայացվելու է նաև փոքրիկ տեսանյութի ուղեկցությամբ։
- Ինստիտուտում նախագծված և պատրաստված փորձարարական սարք, որի միջոցով հնարավոր է իրականացնել լույսի ֆոկուսացում ցրող միջավայրի միջով (վերջինս հույժ կարևոր գործիք է բարդ միջավայրերով օպտիկական նկարահանման խնդիրներում)։
- ԱԹՍ (անօդաչու թռչող սարք)-ի ղեկավարումը NI LabVIEW ծրագրային միջավայրում։
- Թրթուրավոր տանկի ղեկավարումը NI LabVIEW ծրագրային միջավայրում։
Ինստիտուտի տաղավարում իրական ժամանակում ազդանշանի սպեկտրի վերլուծիչի միջոցով կմշտադիտարկվեն ժամանակակից կապի համակարգերի հաճախային առանձնահատկությունները, հոլովակի միջոցով կներկայացվեն նաև ինստիտուտում իրականացվող հետազոտական տարբեր ծրագրերը օպտիկական հաշվման, օպտիկական նկարահանման և փնջերի ձևավորման ոլորտներում՝ օգտագործելով հեղուկ բյուրեղներում լույս-միջավայր ոչ գծային փոխազդեցությունը:
Միջոցառմանը ներկա կլինեն նաև ինստիտուտի այն շրջանավարտները, որոնք մասնագիտական ոլորտում հաջողություններ են գրանցել։
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տեղակայման վայրը կարող եք գտնել հետևյալ քարտեզում։
Եթե հետաքրքրված եք ոլորտով և փնտրում եք աշխատանք, ապա «Գործատուներ» բաժնում փնտրե՛ք հետևյալ գույնը՝