«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 1996 թ․ և այսօր ոլորտի
առաջատար դիրքերում է։ Այն միջազգային կազմակերպության կողմից վարկանշավորված առաջին և միակ
ապահովագրական ընկերությունն է ՀՀ-ում․ «Moody's» վարկանշային գործակալության կողմից ունի B1
վարկանիշ՝ կայուն հեռանկարով: Գերմանական «TÜV Rheinland» աուդիտորական ընկերության կողմից
ստացել է ISO 9001 որակի և ISO 27001 տեղեկատվական անվտանգության հավաստագրեր:
2022 թ․ տվյալներով` Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ամենից շատ հարկ վճարած
ապահովագրական ընկերությունն է։ «Նաիրի Ինշուրանսն» ունի՝
- ավելի քան 250 000 հաճախորդ,
- ավելի քան 3000 կորպորատիվ հաճախորդ,
- ավելի քան 20 միլիոն ամենօրյա փոխհատուցում,
- 200+ աշխատակիցներ,
- գրանցված մասնաճյուղեր Երևանում և Վանաձորում։
Ընկերությունը շարունակաբար կատարելագործում է մատուցվող ծառայությունների և սպասարկման
որակը՝ հասանելի լինելով հաճախորդի համար 24/7 սկզբունքով։
«Մենք այնտեղ ենք, որտեղ մեր հաճախորդն է, որովհետև մենք խոստացել ենք՝ ՄԵԶ ՀԵՏ ԱՊԱՀՈՎ Է»։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ iwww.imnairi.am։
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/nairi.insuranceco