«Հայներարտբանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է բանկի հիմնադիրների՝ 1992 թ. հուլիսի 24-ի ընդհանուր ժողովի որոշմամբ:
2008 թ. մայիսի 19-ի՝ բաժնետիրոջ արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ «Հայներարտբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ:
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` բանկը ներդրել է նորարարական մի շարք ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսատեխնոլոգիական միջավայր:
Ամերիաբանկի տեսլականն է՝ լինել ֆինանսական և տեխնոլոգիական վստահելի միջավայր` առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:
Այս պահին թափուր աշխատատեղեր
Սպասարկման ոլորտ
1. կոնտակտային կենտրոն՝ մուտքային և ելքային հաղորդակցության խմբի սպասարկման մասնագետ,
2. տեղեկատու,
3. վարկային մասնագետ,
4. հաճախորդների սպասարկման մենեջեր,
5. մասնագետ գանձապահ։
Ֆինանսական ոլորտ
1. հաշվապահ,
2. բիզնեսի մանրածախ վարկավորման բաժին, ավագ մասնագետ,
3. խնդրահարույց ակտիվների գործընթացների կառավարման բաժնի մասնագետ։
Այլ
1. DevSecOps ինժեներ,
2. նախագծերի պատասխանատու, մասնաճյուղերի ձևավորման բաժին,
3. գնումների մասնագետ,
4. գրասենյակի կառավարման բաժնի, տնտեսվարների խմբի մասնագետ,
5. ագրոնոմ փորձագետ։
Ամերիաբանկի թափուր հաստիքներին ծանոթանալ հնարավոր է այստեղ։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.ameriabank.am։
Ameriabank CJSC ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/Ameriabank
Ինստագրամյան էջ՝ www.instagram.com/ameriabank
Ameria Space-ի ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/ameriaspace
Ինստագրամյան էջ՝ www.instagram.com/ameriaspace
AmeriaStudent տելեգրամյան ալիք` t.me/AmeriaStudent
Ameriabank CJSC տելեգրամյան ալիք՝ //t.me/ameriabank_cjsc