Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ներկայիս կառուցվածքով կազմավորվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միավորման արդյունքում՝ 2019 թ․մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն (Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2019 թ․ մայիսի 16-ին, ՀՕ-31-Ն)։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.mineconomy.am։
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/MinistryOfEconomyOfArmenia