1994 թ. ապրիլի 1-ին բացվել է «Ֆասթ Կրեդիտ» ՍՊԸ-ի առաջին մասնաճյուղը, որը գործում է նաև այսօր՝ արդեն որպես բանկի մասնաճյուղ:
2022 թ․ նոյեմբերի 9-ին «Ֆասթ Կրեդիտը» ձեռք բերեց ՀՀ կենտրոնական բանկի՝ բանկային գործունեություն ծավալելու լիցենզիա և գրանցվեց որպես «Ֆասթ Բանկ» ՓԲԸ:
Թվային բանկ դառնալու և օնլայն էկոհամակարգ ստեղծելու նպատակով բանկը վերջին տարիներին ակտիվորեն իրականացրել է լայնածավալ տրանսֆորմացիոն միջոցառումներ՝ ֆինանսական, մարդկային ռեսուրսների ինտեգրման, ինչպես նաև ռիսկերի կառավարման ուղղություններով։
Ֆասթ Բանկն ունի ավելի քան 800 աշխատակից, 24/7 գրաֆիկով աշխատող 29 մասնաճյուղ ՀՀ ամբողջ տարածքում և 140.000-ից ավելի հաճախորդների կայուն բազա:
Թվային բանկ դառնալու ճանապարհին Ֆասթ Բանկն ստեղծել է նաև աշխատանքային այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուրն ունի կարիերայի աճ գրանցելու և մասնագիտական նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն:
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.fastbank.am:
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/fastbank.am