«Շրջակա միջավայրի կայունության աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2015 թ.: Կազմակերպության իրականացրած ծրագրերը ներառում են շուրջ 100 հա անտառների հիմնադրում Արագածոտնի և Շիրակի մարզերում, շուրջ 400 000 ուռենու և բարդու կտրոնների տնկում Սևան թափվող գետերի ափերին, տասնյակ դպրոցների մանկապարտեզների վերազինում արևային կայաններով, արևային ջրատաքացուցիչներով, ջերմամեկուսացնող նախամուտքերով և շրջակա միջավայրի կայուն կառավարմանը նպաստող այլ ենթակառուցվածքներով:
Կազմակերպության գործունեությունը միտված է հետևյալ ոլորտների զարգացմանը՝ էներգետիկայի կայուն կառավարում, ջրային ռեսուրսների կայուն կառավարում, հողերի կայուն կառավարում, թափոնների կայուն կառավարում:
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/ESACNGO
Յութուբյան ալիք՝ www.youtube.com/@esacngo