Հայաստանում արխիվային գործը սկզբնավորվել է 1923 թ․ և անցել ութ տասնամյակների փառավոր ուղի: Դարեր շարունակ զրկված լինելով պետականությունից՝ հայ ժողովուրդը զրկվել էր նաև իր նյութական և հոգևոր գանձերը, պատմամշակութային հուշարձաններն ամբողջականորեն պահպանելու հնարավորությունից: Իսկ Առաջին աշխարհամարտի և ապա քաղաքացիական
կռիվների հետևանքով առաջացած սովը, հիվանդությունները, տնտեսական քայքայվածությունը և ֆինանսական ծանր կացությունը, բնականաբար, լուրջ դժվարություններ էին ստեղծել նաև մշակութային օջախների հիմնադրման ճանապարհին:
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.armarchive.am։
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/nationalarchivesofarmenia