«Էրազմուս+»-ը ԵՄ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ամենամեծ ծրագիրն է, որի առաջին փուլն իրագործվել է 2014-2020 թթ., իսկ երկրորդ շրջափուլն իրագործվելու է մինչև 2027 թ.:
2021-2027 թթ. շրջափուլում «Էրազմուս+»-ն ավելի քան 26,2 միլիարդ եվրո է հատկացնելու շարժունությունն ու համագործակցությունը խթանելու համար:
Այն երկրները, որոնք դեռևս չեն անդամակցում ԵՄ-ին, հնարավորություն ունեն մասնակցելու «Էրազմուս+»-ի մի շարք գործողությունների որպես «չասոցացված երրորդ երկիր» (նախկինում` գործընկեր երկրներ):
Հայաստանը «Էրազմուս+»-ի «չասոցացված երրորդ երկիր» է և իրավասու է մասնակցելու ծրագրի՝ ստորև թվարկված գործողություններին.
- անհատների ուսումնական շարժունություն (ՀԳ 1),
- համագործակցություն կազմակերպությունների և հաստատությունների միջև (ՀԳ 2),
- աջակցություն քաղաքականության մշակմանը և համագործակցությանը (ՀԳ 3),
- Ժան Մոնե գործողություններ։
Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ հնարավոր է ստանալ «Էրազմուս+» ծրագրի ուղեցույցում կամ այցելել՝
«Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) նախագիծը նպատակ ունի բարելավելու բարձրագույն կրթության համակարգի կառավարումն ու համալսարանների ռազմավարական պլանավորումը:
KPI4HE նախագծի պաշտոնական կայքէջը:
«Մանկավարժական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և թվային անցման Հայաստանում և Մոլդովայում» (T4GREEN) եռամյա նախագծի համակարգողը Մանակավարժական համալսարանն է․ ներգրավված է 13 բուհ և կազմակերպություն Հայաստանից և արտերկրից՝ Չեխիա, Իսպանիա, Պորտուգալիա, Մոլդովա և այլն։
T4GREEN նախագծի մեկնարկային համաժողովն այստեղ։
Բեյրայի Ինտերիոր համալսարանի միջոցառման մանրամասներն այստեղ։
T4GREEN նախագծի ֆեյսբուքյան էջն այստեղ։
«T-GREEN» նախագիծն ուղղված է բուհերում իրականացվող հետբակալավրի կրթությանն անհրաժեշտ բարեփոխումներին, որի համար առանցքային է «Կանաչ» քաղաքականությունը։ Նախագծի իրականացումը բուհերին հնարավորություն կտա ավանդական կրթական ծրագրերից անցում կատարել ապագային միտված, կանաչ և միջառարկայական ուսումնական ծրագրերին՝ խթանելով ուսանողների շարժունակությունը, մշակելով համատեղ որակավորման աստիճան շնորհող կրթական ծրագրերի իրականացման կառուցակարգեր։
«T-GREEN» նախագծի մեկնարկային միջոցառման մանրամասներն այստեղ այստեղ:
Նախագծի պաշտոնական կայքէջը։
CLUVEX-ը (Վիրտուալ փոխանակումների կլիմայի համալսարան; 2023-2026) եռամյա ծրագիր է, որն իրականացվում է Ֆինլանդիայի, Դանիայի, Ուկրաինայի և Հայաստանի չորս համալսարանների կողմից՝ Ֆինլանդիայում հիմնված արվեստի և գիտության ոչ առևտրային ասոցիացիայի հետ միասին:
Ծրագրի պաշտոնական կայքէջը։
JOPSIP ծրագիը նախատեսում է բուհերի պրոֆեսորադասախոսական և ադմինիստրատիվ անձնակազմի վերապատրաստում՝ «Քաղաքագիտություն» մասնագիտացմամբ համատեղ մագիստրոսական ծրագրի համար
բազմակողմ, նորարարական կառավարման և դասավանդման մեթոդների իրականացման համար, ինչպես նաև համատեղ վիրտուալ կրթական տարածք ստեղծելու միջոցով ուժեղացնել բուհերի կարողությունները։
Ծրագրի պաշտոնական կայքն այստեղ:
Ծրագրի մասին տեղեկատվությունն այստեղ։
ReGard-ը երեքամյա նախագծի է, որի նպատակն է ստեղծել կանաչ և կայուն միաջավայր, որի շնորհիվ կրթական նոր որակ և առաջընթաց կգրանցեն Հայաստանի և Մոլդովայի բակալավրիատի կրթական աստիճան ունեցող ուսանողները:
Ծրագրին մասնակցում են 12 համալսարան 5 երկրներից:
Ծրագրի մեկնարկային հանդիպման մասին տեղեկատվությունն այստեղ՝ https://shorturl.at/fnuzC
GeoTAK ծրագրի միջտարածաշրջանային մոտեցումը հիմնված է Հայաստանի ևՂրղզստանի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարությունների և հետազոտությունների բնագավառների համադրության վրա, ինչպես նաև այն համոզմունքի վրա, որ հեռանկարների փոխանակումը կբարձրացնի նրանց փոխադարձ ներուժը և կնպաստի ոլորտի զարգացմանը։
Ծրագրի պաշտոնական կայքէջն այստեղ:
Ծրագրի նպատակն է համալրել Ուկրաինայի, Հայաստանի և Ուզբեկստանի գյուղատնտեսության բարձրագույն կրթության ոլորտում առկա այն բացը, որը ժառանգվել է նախկին ԽՍՀՄ-ից, ինչպես նաև ներմուծել և կատարելագործել մասնագիտական ուղղվածությամբ, գործնական նշանակությամբ ծրագրեր, որոնք հիմնված են ուսուցման արդի փորձի և ունակությունների վրա:
ԵՊՀ-ում «TOPAS» ծրագրի համակարգող՝ Արամ Առաքելյան։
«Էրազմուս+ KA2»-ի «Բիոարտադրանքի գիտության և տեխնոլոգիաների հայկական գերազանցության ցանցի ստեղծում» Armenian Network of Excellence in Bio-products Science and Technology (ABioNet).
Ծրագրի կայքէջն այստեղ:
Դոկտորական կրթության վերափոխումը Հայաստանում՝ ակադեմիայի արդյունաբերության և ԵՄ գործող պրակտիկայի պահանջներին համահունչ (ARMDOCT)
Պաշտոնական կայքէջն այստեղ:
Ծրագիրն ուղղված է գործընկեր համալսարաններում հանրային առողջապահության և սոցիալական աշխատանքի գծով ասպիրանտական ծրագրերի ստեղծմանը՝ նպաստելով հանրային առողջապահության հիմնահարցերի կարգավորման գործում բժշկական և սոցիալական մոտեցումների ինտեգրմանը:
Ծրագրի կայքէջն այստեղ:
Մոդեստ նախագծի ընդհանուր նպատակներն են Եվրոպական բարձրագույն կրթականան և հետազոտական հարթակում ընդլայնել ասպիրանտական ուսումնասիրությունների համագործակցության մակարդակը գործընկեր պետությունների բարձրագույն կրթական հաստատությունների միջև:
Ծրագրի կայքէջն այստեղ:
MINERVA նախագիծը միտված է նպաստելու հանրամատչելի գիտության հիմնական սկզբունքների ներդրմանը Մոլդովայի և Հայաստանի բուհերում: Հանրամատչելի գիտությունը, նորարարությունը, աշխարհին բաց լինելը Եվրոպական հետազոտական տարածքում (ARA) հետազոտական և նորարարական ռազմավարության հիմնական թիրախներից մեկն է:
Նախագծի կայքէջն այստեղ:
Նախագիծը նպատակաուղղված է բարձրագույն կրթության հիմնական մարտահրավարներից մեկի լուծմանը, այն է՝ դասավանդման և ուսումնառության մեթոդների զարգացմանը և նորարարությանը, ինչպես նաև դասավանդման գործընթացում նոր տեխնոլոգիաների ներդրմանը։ Ժամանակակից աշխարհում սա գերխնդիր է նաև բարձրագույն կրթության գլոբալ համակարգում։
Նախագծի կայքէջն այստեղ:
Նախագծի նպատակն է աջակցել ՀՀ-ում, Ղազախստանում և Իսրայելի թիրախային համալսարաններում միկրոէլեկտրոնիկայի ոլորտում բարձրագույն կրթության (HE) արդիականացմանը ոլորտի նոր զարգացումներին, աշխատաշուկայի պահանջարկին և Բոլոնյան գործընթացին՝ համապատասխան երկփուլ ուսումնական ծրագրի նորարարության միջոցով:
Նախագծի կայքէջն այստեղ:
ERASMUS+ CBHE նախագիծ՝ «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը, C3QA» վերնագրով
Նախագծի կայքէջն այստեղ:
Միջազգային Հելլենիկ համալսարանում (Հունաստան) հուլիսի 10-14-ը կայացավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (The Erasmus+ CBHE project “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) նախագծի միջազգային աշխատաժողովը։