Դասընթացների շարք՝ «Գեովիզուալիզացում և գեոհաղորդակցություն» խորագրով
Եթե հետաքրքրվում եք տարածական տվյալների վիզուալիզացմամբ և վիզուալ հաղորդակցությամբ, սիրում եք ստեղծել տեսողական պատմություններ՝ կիրառելով արվեստի ու գիտության աշխարհատարածական տվյալները, ապա այս մոդուլի միջոցով հնարավորություն կունենաք հարստացնելու գիտելիքները:
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի և ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի համագործակցության շրջանակում ս․թ․ մարտի 25–ից մեկնարկում է դասընթացների շարք՝ «Գեովիզուալիզացում և գեոհաղորդակցություն» խորագրով։
Դասընթացի նպատակն է հզորացնել դիզայներների, բովանդակություն ստեղծողների, լրագրողների, տուրիստական ոլորտի մասնագետների հմտությունները:
Ո՞ւմ համար է նախատեսված այս դասընթացը
Դասընթացը նախատեսված է UI/UX դիզայներների, բովանդակություն ստեղծողների, հետաքննող լրագրողների, ինչպես նաև տարածքների վերլուծության, կառավարման ոլորտների մասնագետների համար։
Ի՞նչ եք ուսումնասիրելու դասընթացի շրջանակում
Դասընթացը բաղկացած է հետևյալ բաժիններից՝
- վեբ քարտեզների ստեղծում և փոխանակում,
- դասակարգում, պայմանական նշաններ և վիզուալ համադրում,
- նախագծում փոխազդեցության համար,
- հեռանկարային դիտում և 3D վիզուալիզացիա,
- պատմությունների քարտեզներ (Story Maps),
- հավելվածների ստեղծման փորձայնություն:
Ի՞նչ կսովորեք դասընթացի շնորհիվ
- Բացատրել և նկարագրել քարտեզների տարբեր տեսակներ՝ ելնելով դրանց նպատակից (ստատիկ քարտեզներ և ինտերակտիվ վեբ քարտեզներ),
- ստեղծել, հրապարակել և կառավարել վեբ քարտեզները,
- նախագծել քարտեզներ՝ հիմնված դասակարգման, սիմվոլիզացիայի և տեսողական համադրության սկզբունքների վրա,
- նախագծել քարտեզները՝ որպես տեղեկատու շրջանակներ՝ հիմնված UX-ի հասկացությունների վրա,
- նախագծել և գործարկել պատմությունների քարտեզներ՝ ինտերակտիվ հատկանիշներով,
- մշակել, հրապարակել և տարածել պարզ վեբ հավելվածներ՝ հիմնված UX դիզայնի սկզբունքների վրա:
Դասընթացի վերաբերյալ այլ մանրամասներ
- Տևողությունը՝ 5 շաբաթ,
- օրերը՝ չորեքշաբթի, ուրբաթ,
- ժամերը՝ 17։00-19:00 (2 ժամ),
- մակարդակ՝ սկսնակ, միջին,
- տեսակ՝ խառը,
- դասընթացի մեկնարկը՝ մարտի 25,
- արժեքը՝ 160 000 ՀՀ դրամ:
Դասընթացը կվարեն Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ Վահան Մանուկյանը, Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի դոցենտ Եսթեր Մանուկյանը:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մարտի 24-ը լրացնել հետևյալ հարցաթերթը: