Ծրագրի մասին
Երևանի պետական համալսարանի Շարունակական կրթության կենտրոնը (ՇԿԿ) Եվրոպայի Միության ֆինանսական աջակցությամբ և բրիտանական Քընսիլիեյշըն Ռեսորսիս (Conciliation Resources) կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացնում է ծրագիր, որի նպատակը հայաստանյան հասարակության հաղորդակցական, բանակցային և կոնֆլիկտների կառավարման ու կանխարգելման կարողությունների զարգացումն է։
Ծրագրի շրջանակներում ՇԿԿ-ն հայտարարում է մրցույթ՝ հետևյալ թեմաներից որևէ մեկով կարճաժամկետ ոչ ֆորմալ վերապատրաստման դասընթացներ մշակելու և իրականացնելու նպատակով.
- Բանակցային հմտություններ
- Միջմշակութային հաղորդակցություն
- Կոնֆլիկտների կառավարում աշխատավայրում
- Կառուցողական հաղորդակցություն
- Կոնֆլիկտների կանխարգելում և լուծում
Մրցույթի պայմանները
Ակնկալվող արդյունք
Ընտրված հայտատուն պետք է մշակի և իրականացնի կարճաժամկետ (առավելագույնը 5 օր տևողությամբ) ոչ ֆորմալ վերապատրաստման դասընթաց քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև ԵՊՀ դասախոսների և աշխատակազմի համար՝ հետևյալ թեմաներից որևէ մեկով.
- Բանակցային հմտություններ
- Միջմշակութային հաղորդակցություն
- Կոնֆլիկտների կառավարում աշխատավայրում
- Կառուցողական հաղորդակցություն
- Կոնֆլիկտների կանխարգելում և լուծում
Ո՞վ կարող է դիմել
Մրցույթին կարող են մասնակցել նշված թեմաներով ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մշակման և իրականացման փորձ ունեցող ուսուցանողները (թրեյներ), որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին.
Կրթություն (առնվազն մագիստրոսի կոչում) հոգեբանության, կոնֆլիկտների լուծման, սոցիոլոգիայի, կառավարման, մարդաբանության, իրավաբանության կամ այլ համապատասխան բնագավառում։
Համապատասխան թեմայով/թեմաներով առնվազն երեք (3) տարվա ոչ ֆորմալ կարճաժամկետ կրթական ծրագրեր մշակելու և իրականացնելու փորձ։
Մեծահասակ սովորողների հետ աշխատանքի փորձ։
Առաջարկվող թեմային առնչվող իրականացված ծրագրերի/վերապատրաստումների ցանկ։
Անգլերեն լեզվի իմացություն։
Ընտրություն
Ստացված հայտերից կընտրվեն լավագույն առաջարկները՝ ըստ ստորև նշված չափանիշների՝
- հայտատուի համապատասխանությունը սահմանված պահանջներին, այդ թվում՝ կրթությունը, մասնագիտական/աշխատանքային փորձը և այլն,
- առաջարկվող մոտեցման/ծրագրի նախնական հայեցակարգի համապատասխանությունը կանչի պահանջներին։
Ընտրության չափանիշներ | Առավելագույն միավոր |
Հայտատուի համապատասխանությունը սահմանված պահանջներին | 15 |
Հայտի ամբողջական և պատշաճ լրացում | 5 |
Առաջարկվող ծրագրի հստակությունը և համապատասխանությունը մեծահասակների ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մեթոդաբանությանը, ինչպես նաև ընտրված թեմային | 30 |
Ընդամենը | 50 |
Ֆինանսավորում
Առաջադրանք | Ֆինանսավորման ծավալ (ՀՀ դրամ, հարկերը ներառյալ) |
Դասընթացի/մոդուլի (ներառյալ առաջադրանքները, դասավանդման մեթոդները և այլն) մշակում | 500,000- 600,000 |
Վերապատրաստման իրականացում | առավելագույնը 415,000 |
Ժամանակացույց՝
Մայիս 3, 2024, 18։00 | Հայտերի ներկայացման վերջնաժամկետ |
Մայիս 20, 2024 | Հայտատուների վերջնական ընտրություն |
Հունիս 1-հուլիս 25 2024 | Դասընթացների մշկում և իրականացում |
Հայտերի ներկայացում
Բոլոր հետաքրքրվողները կարող են մասնակցել մրցույթին՝ լրացնելով կից հայտադիմումը և համառոտ ինքնակենսագրականի (CV) հետ միասին այն ուղարկելով ссe@ysu.am էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի մայիսի 3-ը՝ ժամը 18։00։ Ավելի ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Շարունակական կրթության կենտրոնի հետ cce@ysu.am, 060 71 02 12։