Բիզնես ինկուբատորի կանոնակարգը
Ժամանակակից բուհերը զբաղվում են ոչ միայն կրթությամբ և գիտությամբ, այլև դառնում են ինքնադրսևորման, ուսանողների և հետազոտողների հետաքրքիր նախագծերի մշակման և իրականացման վայր։
Բիզնես ինկուբատորի հիմնական նպատակն է աջակցել նպատակասլաց ձեռներեցներին և ստարտափներին իրենց բիզնես նախագծերի իրականացման գործում։
Բիզնես ինկուբատորի խնդիրներն ու գործառույթները
Բիզնես ինկուբատորի խնդիրներն ու գործառույթները
ԵՊՀ բիզնես ինկուբատորի գործունեության առանձնահատկություններից է նոր գաղափարներ առաջարկողների և այդ գաղափարներով հետաքրքրվողների համագործակցության ապահովումը համալսարանի հետ։
Բիզնես ինկուբատորի շահառուներին հնարավորություն է ընձեռվում մուտք գործելու գիտական միջավայր՝ ակադեմիական ենթակառուցվածքներ, մասնակցելու ԵՊՀ բիզնես ինկուբատորի կազմակերպած սեմինարներին, դասընթացներին և դառնալու համախոհների՝ դինամիկ զարգացող համայնքի կարևոր մաս։
Բիզնես ինկուբատորի ծառայությունները
Բիզնես ինկուբատորները կենսական նշանակություն ունեն նորարարության խթանման, տնտեսական զարգացմանն աջակցելու և ակադեմիական համայնքներում ձեռներեցության զարգացման գործում։ Նրանք կամուրջ են ստեղծում ակադեմիական հետազոտությունների և իրական աշխարհի առևտրայնացման միջև՝ օգնելով խոստումնալից գաղափարները վերածել հաջողակ բիզնեսի: