ԵՊՀ բիզնես ինկուբատորի կանոնակարգը
Ժամանակակից բուհերը զբաղվում են ոչ միայն կրթությամբ և գիտությամբ, այլև դառնում են ինքնադրսևորման, ուսանողների և հետազոտողների հետաքրքիր նախագծերի մշակման և իրականացման վայր։
Բիզնես ինկուբատորի հիմնական նպատակն է աջակցել նպատակասլաց ձեռներեցներին և ստարտափներին իրենց բիզնես նախագծերի իրականացման գործում։
Բիզնես ինկուբատորի կանոնակարգը
Բիզնես ինկուբատորի խնդիրներն ու գործառույթները
Բիզնես ինկուբատորի խնդիրներն են.
ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում ստեղծվող արդյունքների առևտրայնացման միջավայրի ստեղծումը,
նոր գաղափարների գեներացումն ու ակսելերացիան, այդ գաղափարները գիտակրթական, արդյունաբերական, տեխնոլոգիական արդյունքի վերածելը,
նորարարական գաղափարների հավաքագրմանն ու զարգացմանը միտված օժանդակությունը,
ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և շրջանավարտների շրջանում նորարարության ու ձեռներեցության խթանումը,
համագործակցային ու ռեսուրսներով հարուստ միջավայրի ապահովումը, որտեղ նորարար գաղափարները կարող են վերածվել բիզնեսների՝ հիմնված առաջադեմ տեխնոլոգիաների ու լուծումների վրա,
ստարտափների ստեղծումն ու կենսունակ ձեռնարկատիրական էկոհամակարգի ձևավորումը,
միջգիտակարգային (միջդիսցիպլինար) հետազոտողների միջոցով նորարարական գաղափարների ու ինժեներական լուծումների ստեղծման խթանումը,
հետազոտության արդյունքները տեխնոլոգիաների փոխանցման ու առևտրայնացման համար արդյունաբերական ձեռնարկությունների, ներդրողների և պետական կառույցների հետ համագործակցային կապերի հաստատումը,
Բիզնես ինկուբատորում ստեղծված արդյունքների ինտեգրումը ԵՊՀ կրթական ծրագրերում,
ազգային, տարածաշրջանային ու միջազգային բիզնես ինկուբատորների, հետազոտական կենտրոնների և համալսարանների հետ կապերի հաստատումն ու ամրապնդումը:
Բիզնես ինկուբատորի գործառույթներն են.
աշխատանքային, գրասենյակային ու լաբորատոր ֆիզիկական համատեղ տարածքների տրամադրումը,
դասընթացների ու սեմինարների կազմակերպումը, մենթորական գործունեության համար փորձառու բիզնես խորհրդատուների ու գիտական ղեկավարների ներգրավումը,
հրապարակային միջոցառումների կազմակերպումը (գիտաժողովներ, հեքաթոններ, մրցույթներ, օլիմպիադաներ և այլն), որոնք կօգնեն գիտահետազոտական արդյունքները տեխնոլոգիական ու ինժեներական լուծումների ձևափոխելուն,
ներդրումային առաջարկների նախապատրաստման խորհրդատվությունը, ֆինանսավորման աջակցությունը, վենչուրային ֆոնդերի և այլ ներդրողների հետ համագործակցության աջակցությունը,
ստարտափների համար մտավոր սեփականության (IP) կառավարումը,
նոր գաղափարներ գեներացնելու ու դրանք առևտրայնացնելու նպատակով գիտական հետազոտությունների կատարումը,
բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի մակարդակում կրթական ծրագրերի իրականացումը, որոնց նպատակն է լինելու պատրաստել մասնագետներ տեխնոլոգիական ձեռներեցության, առևտրայնացման և այլ ոլորտների համար,
ասպիրանտուրայում կատարվող հետազոտությունների համար հատուկ ծրագրերի մշակումը,
ընտրված ոլորտների համար մարքեթինգային հետազոտությունների կատարումը, սկսնակ ձեռներեցներին, իրավական, խորհրդատվական ու վարչական աջակցության տրամադրումը,
ստարտափների գործունեության մշտադիտարկումն ու գնահատումը:
Բիզնես ինկուբատորի ծառայությունները
ԵՊՀ բիզնես ինկուբատորն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ սկսնակ ձեռնարկատերերի, ստարտափների և նորարարական նախագծերի համար: Կառույցն աջակցում է նորաստեղծ ընկերություններին զարգացման յուրաքանչյուր փուլում՝ ապահովելով փորձի, ռեսուրսների և ենթակառուցվածքների հասանելիություն: Ահա ԵՊՀ բիզնես ինկուբատորի հիմնական ծառայություններից մի քանիսը.
Գաղափարների աջակցություն։ Սա կարող է ներառել խորհրդատվություն և մենթորություն․ Բիզնես ինկուբատորի փորձառու մասնագետները տրամադրում են անհատական աջակցություն բիզնես ռազմավարության, մարքեթինգի, ֆինանսների, իրավական և հիմնական այլ ոլորտներում:
Վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ։ Բիզնես ինկուբատորի նախաձեռնությամբ կազմակերպվում են կրթական սեմինարներ, թրեյնինգներ՝ ձեռներեցությանն առնչվող թեմաներով, ինչպիսիք են ֆինանսական կառավարումը, մտավոր սեփականության իրավունքները և շուկայի վերլուծությունը, ինչպես նաև դասընթացներ բիզնեսի կառավարման տարբեր մոտեցումների վերաբերյալ:
Ենթակառուցվածքների և ռեսուրսների հասանելիություն։ Լինել ԵՊՀ բիզնես ինկուբատորի մաս, նշանակում է լինել համախոհ անհատների ակադեմիական համայնքի մաս, մուտք և հասանելիություն ունենալ այնպիսի ռեսուրսների, ինչպիսիք են հետազոտական հաստատությունները, սարքավորումները, գրադարանները և տվյալների շտեմարանները, որոնք անհրաժեշտ են նոր արտադրանքը, ծառայությունները հաջողությամբ մշակելու և փորձարկելու համար:
Աջակցություն ֆինանսավորման ներգրավմանը։ ԵՊՀ բիզնես ինկուբատորը կարող է օգնություն առաջարկել ֆինանսավորման ներգրավման հարցում՝ տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ, ռեսուրսներ՝ ներդրողների հետ ծանոթանալու, դրամաշնորհների դիմումների փաստաթղթերի գրագետ կազմման կամ ֆինանսավորման ծրագրերի հասանելիության միջոցով, բիզնես առաջարկներ և ներդրողների համար գրավիչ առաջարկներ պատրաստելու համար: Բիզնես ինկուբատորը օգնում է իր հաճախորդներին ներգրավել ներդրումներ, դրամաշնորհներ և ֆինանսավորման այլ աղբյուրներ՝ տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ և ռեսուրսներ՝ բիզնես պլաններ, շնորհանդեսներ և ներդրողների համար գրավիչ առաջարկներ պատրաստելու համար:
Համայնք և համագործակցություն։ Համալսարանի ինկուբատորի մաս լինելը հաճախ նշանակում է լինել համախոհ անհատների համայնքի մաս, խթանել համագործակցությունը, գաղափարների փոխանակումը և ձեռնարկատերերի միջև փոխադարձ աջակցությունը:
Ցանցային հնարավորություններ։ Բիզնես ինկուբատորը ապահովում է մասնագետների, ներդրողների, պոտենցիալ հաճախորդների և այլ ձեռնարկատերերի ցանցեր՝ զարգացնելով արժեքավոր կապերը, որոնք կարող են օգնել ստարտափների աճին:
Բիզնես ինկուբատորները կենսական նշանակություն ունեն նորարարության խթանման, տնտեսական զարգացմանն աջակցելու և ակադեմիական համայնքներում ձեռներեցության զարգացման գործում։ Նրանք կամուրջ են ստեղծում ակադեմիական հետազոտությունների և իրական աշխարհի առևտրայնացման միջև՝ օգնելով խոստումնալից գաղափարները վերածել հաջողակ բիզնեսի: