ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հունվարի 31-ին «Աշակերտները համալսարանական միջավայրում» խորագրով բուհ-դպրոց համագործակցության շրջանակում հյուրընկալեց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին:
Շրջայցի ընթացքում աշակերտները ծանոթացան իրավագիտության ֆակուլտետի կառուցվածքին, Իրավաբանական կլինիկայի իրավախորհրդատվական գործունեությանը, ընդունելության կարգին:
Ֆակուլտետի դատական նիստերի ուսումնական դահլիճում «Պատիժ և արդարություն» թեմայով դասախոսություն վարեց քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Գևորգ Բարսեղյանը: Աշակերտները ծանոթացան Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան երկրների իրավական փորձին, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Նմանօրինակ շրջայցերը նպաստում են աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, իրավագիտակցության բարձրացմանը և կրթական հետաքրքրությունների զարգացմանը: